Navigation

Երիտասարդ սոցիալական նորարարների համայնք, որը գաղափարը դարձնում է գործողություն

Մենք աջակցում ենք երիտասարդ նորարարներին կառուցել սոցիալական ձեռնարկություններ, որոնք լուծում են ժամանակի խնդիրները։ Մենք խաղում ենք, մենք փորձարկում ենք, մենք երազում ենք և քրտնաջան աշխատում։ Դա մենք անում ենք՝ կազմակերպելով միջոցառումներ և դասընթացներ՝ սոցիալական ձեռնարկատիրության մասին իրազեկվածությունը բարձրացնելու, գաղափարն իրականություն դարձնելու, միջազգային ցանցերին հասանելիություն ապահովելու և լավագույն թիմերին խթանելու նպատակով։



Մեր հիմնական սկզբունքը եվ փոփոխության տեսությունը

Մենք հավատում ենք ուսանողների՝ փոփոխություն կատարելու ներուժին։ Մենք աշխատում ենք այն համոզմունքով, որ ուսանողների մեծամասնությունը ցանկանում է դրական ներազդեցություն ստեղծել հասարակությունում և ունի տաղանդն ու էներգիան դա անելու համար։

Մենք հավատում ենք ձեռնարկատիրական գործընթացին՝ որպես կատարյալ գործիք ուսանողների համար այս ներուժը կիրառելու համար։ Սոցիալական ձեռնարկություն ստեղծելու ճանապարհն օգնում է ուսանողներին կապվել իրենց ստեղծարար տաղանդի, ինչպես նաև ավելի լավ հասարակության մասին պատկերացումների հետ։ Դա թույլ է տալիս նրանց ստանձնել ակտիվ քաղաքացու դեր, կապվել իրականության հետ, մատնանշել և լուծումներ փորձարկել հասարակության խնդիրներին։ Աջակցող միջավայրում այս գործընթացին միանալը ուսանողներին տալիս է փոխակերպող փորձ․ գործիքներ, հայեցակարգեր, սոցիալական ձեռնարկատիրության փորձառնություն, թիմային աշխատանք, և որ ամենակարևորն է, իրենց կարողությունը դրական փոփոխություն ստեղծելու։

Մենք հավատում ենք, որ այս փորձն արժեքավոր է ուսանողների և հասարակության համար, անկախ նրանից, թե ուսանողներն ընտրում են կիրառել իրենց գիտելիքները՝ որպես սոցիալական ձեռնարկատերեր հանրային կամ մասնավոր կազմակերպություններում, կամ այլ տեսակի քաղաքացիական ներգրավվածությամբ։ Հետևաբար, մենք նպատակ ունենք բարձրացնելու ուսանողների քանակն ու պատրաստվածությունը սոցիալական փոփոխություն ստեղծելու։

Միայն ԵՄ-ում կա ավելի քան 20 միլիոն ուսանող։ Մենք տեսնում ենք հսկայական ներուժ Եվրոպայում սոցիալական ձեռնարկատերերի հաջորդ սերնդին կրթելու և աջակցելու համար։ Այժմ այդ ուսանողների միայն մի քանի տոկոսն է առնչվում ձեռնարկատիրության և սոցիալական ձեռնարկատիրության հետ իրենց ակադեմիական կրթության շրջանակներում և էլ ավելի քչերն են ստանում աջակցություն իրենց սոցիալական ձեռնարկությունների ստեղծման շրջանակներում։ Մենք հավատում ենք, որ Social Impact Award-ը կարող է աջակցել ուսանողներին՝ օգնելով նրանց գործադրել իրենց՝ սոցիալական ձեռնարկատիրության տաղանդը։



Մեր սկզբունքները


Սովորել, ոչ թե հաղթել

«Բոլորը հաղթող են» կարգախոսը միգուցե վերցված է Օլիմպիական խաղերի կողմից, բայց գաղափարը ճիշտ է Social Impact Award-ի համար։ Սովորական մրցանակաբաշխություններն առաջացնում են մի քանի հաղթողներ և շատ պարտվողներ։ Օգտագործելով մրցանակաբաշխության կառուցվածքն իր առավելություններով՝ միաժամանակ փորձում ենք լինել «հակա-մրցանակաբաշխային» և կենտրոնացնել մեր ուշադրությունը բազմաթիվ մասնակիցների վրա՝ մի քանի հաղթողների փոխարեն։ SIA-ի ամենաբարձր առաջնայնությունն է կրթական ծրագիրը և մասնակիցների ձեռնարկատիրական փորձը։ Մինչդեռ որոշները վերջում ստանում են աջակցություն և գումար (և կարող են դառնալ ոգևորություն հաջորդ տարվա մասնակիցների համար) և որոշները՝ ոչ, բոլորը հասանելիություն ունեն SIA-ի ողջ ուսումնական պլանին, առաջարկներին և հնարավորություն են ստանում փորձել սոցիալական ձեռնարկատիրություն։

Բաց հրավեր

Social Impact Award-ը չի ցանկանում ուղղորդել ուսանողներին դառնալ սոցիալական ձեռնարկատերեր։ Փոխարենը, մենք ցանկանում ենք առաջարկել ընկերական, աջակցող միջավայր՝ սովորելու համար, թե ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը և փորձել այն։ Եթե ուսանողները հավանում են այն և դնում են սոցիալական ձեռնարկատիրության միտքը գործի մեջ, դա հիանալի է։ Եթե ոչ, ապա նրանք կարող են հանդիպել և աջակցել այլ սոցիալական ձեռնարկություններին ապագայում։


Հասանելի բոլորին

Մենք փորձում ենք նվազեցնել մասնակցության բոլոր արգելքները․ տեղեկատվության պակաս, լեզվական/մշակութային արգելքներ, աշխարհագրական սահմանափակումներ, նախապաշարմունք և այլն։ Մենք կիրառում ենք ցածր արգելքների մոտեցում՝ վարելով դասընթացներ բոլոր համապատասխան ուսանողական քաղաքներում, ոչ միայն մայրաքաղաքներում` առաջարկելով ձևաչափեր և կայքեր տեղական լեզուներով, ընտրելով դասընթացների հասանելի վայրեր, խուսափելով խիստ բիզնես տերմիններին, որտեղ հնարավոր է, արագ պատասխանելով բոլոր հարցումներին և այլն։ Եվ ամենակարևորը, մենք տարածում ենք մեր տեղեկատվությունը լայնորեն բոլոր ուսանողներին բոլոր տեղամասերում։
Շատ վայրերում մենք առաջինն ենք և որոշներում՝ սոցիալական ձեռնարկատիրության միակ կապն ուսանողների համար։

Թափանցիկ և բաց մշակույթ

Կարծիքների փոխանակումը սովորելու հիմնաքարերից է։
Հետևաբար, մենք շեշտադրում ենք ուղղակի կարծիքների փոխանակմանը դասընթացների ժամանակ, մասնակիցների հետ խոսակցությունների ժամանակ և երբ ներկայացված ծրագրերի ընտրությունն է իրականացվում։


Պատասխանատվություն

Մենք դատում ենք մեր սեփական գործողությունները նույն սկզբունքով, ինչ մենք ընտրում ենք ուսանողների ներկայացրած ծրագրերը։

  1. Նորարարություն․ արդյո՞ք հասնում ենք այն ուսանողներին, ովքեր ունեն սահմանափակ կամ ոչ մի հասանելիություն սոցիալական ձեռնարկատիրության որակյալ կրթության։
  2. Ներազդեցություն․ արդյո՞ք ստեղծում ենք ներազդեցություն իրենց և իրենց ձեռնարկությունների համար։
  3. Իրացվելիություն․ արդյո՞ք ձեռք ենք բերում ֆինանսական, մտավոր և սոցիալական ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են SIA-ն կայուն ձևով իրականացնելու համար։

Ձեռնարկատիրությունը գործողության մեջ

Բոլորս մասնակցում ենք միասին։ Մենք ուսանողներին ցույց են տալիս օրինակ։ Մենք գործադրում ենք գաղափարը, որը փորձում ենք սովորեցնել։ Մենք պարբերաբար փորձում ենք ստեղծել ավելի մեծ արժեք ուսանողների, մեզ աջակցողների և մեր գործընկերների համար։


Հիանալի մարդիկ Social Impact Award-ի հետևում

Almost there

You need to register in order to submit your bulletin & vote.

× close