Ֆինանսական գործընկերություններ
Մենք ձգտում ենք խորը համագործակցություն կառուցել պետական, մասնավոր և բազմակի հատվածների ֆինանսական գործընկերների հետ: Մեր ֆինանսավորողները մեր առաքելության կատարման առանցքային մասն են և արդյունքում ստանում են բացառիկ հնարավորություններ:
Գործընկերությունների տեսակներ
Մեր բոլոր գործընկերությունները հիմնված են ընդհանուր շահերի և առաքելության, ինչպես նաև վստահելի և թափանցիկ հարաբերությունների վրա: Մենք աշխատում ենք երկու տեսակի գործընկերության մոդելներով՝
- Միանգամյա գործընկերություն։ Դուք տրամադրում եք միանվագ ֆինանսավորում հստակ ծառայության կամ մեր ծրագրի մի փուլի համար՝ առանց համատեղ ստեղծելու կամ աջակցելու ծառայության իրականացմանը կամ դրա շահագրգիռ կողմերին։
- Երկարաժամկետ գործընկերություն։ Դուք ցանկանում եք ակտիվորեն ներգրավված լինել հստակ ծառայություն կամ մեր ծրագրի մի փուլի ստեղծման գործընթացում՝ հիմնվելով Ձեր նպատակների վրա: Դա անելու համար Դուք ներգրավում եք Ձեր ցանցը և փորձագետներին՝ ծառայության իրականացումից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո։ Դուք ցանկանում եք դառնալ մեր ծրագրի մի մասը և նկատելի ու չափելի դարձնել համագործակցության կայուն ազդեցությունը:
Մեզ հետ համագործակցության արդյունքում ստեղծված համատեղ ավելացված արժեքը կախված է նրանից թե ի՞նչն է Ձեր աշխատանքների կիզակետում: Մենք կարող ենք համագործակցել տարբեր արժեքային առաջարկների և մեր չորս ազդեցության ոլորտների շուրջ.
- Իրազեկվածության բարձրացում։ Միջամուխ եղեք մեր համայնքին և ցուցադրեք Ձեր ապրանքանիշը, որպես իրապես նպատակաուղղված և ակտիվ դերակատար՝ մեր ժամանակի ամենահրատապ խնդիրների լուծման գործում:
- Կրթություն։ Ներկայիս մեծ ներուժը հագեցրեք ապագա հմտություններով, որոնք ոչ միայն անհրաժեշտ են հաջողակ սոցիալական ձեռնարկություններ կառուցելու համար, այլև կարևոր են հասարակության բոլոր ոլորտներում հետագա նորարարությունների համար։
- Աջակցություն։ Մեզ հետ միասին ամենանորարար գաղափարները վերածեք հաջողակ սոցիալական ձեռնարկությունների՝ ապացուցված համակարգային և տևական ազդեցությամբ:
- Համայնք։ Ողջ աշխարհի սոցիալական ձեռներեցների համար ստեղծեք աջակցող էկոհամակարգեր՝ Ձեր յուրահատուկ փորձն ու մղումը ներդնելով միջնորդ կազմակերպությունների, վաղ փուլի նորարարների և շրջանավարտների հաջողած ձեռնարկությունների մեր ցանցի մեջ:
Ազդեցության տվյալներ
Մեր ազդեցությունը
2009 թվականից ի վեր SIA-ն աջակցել է ավելի քան 25 երկրների հազարավոր երիտասարդ սոցիալական ձեռներեցների:
Գործընկերների փորձառություններ
Կապվե՛ք մեզ հետ
Յուրաքանչյուր հաջողակ պատմություն սկսվում է զրույցից: Կապվեք մեզ հետ ավելին իմանալու մեր աշխատանքի և համագործակցության հնարավորությունների մասին: