1. Գլխավոր
  2. Մեր մասին
  3. Առաքելություն

Առաքելություն

Empowering youth to transform society

Արդյունավետ աշխատանքը սկսվում է նպատակի հստակ գիտակցումից։ Մեր յուրաքանչյուր քայլը բխում է մեր տեսլականից և փոփոխության տեսությունից։

Փոփոխության տեսությունը

Մեր փոփոխության տեսության (Theory of Change) հիմքում ավելի լավ աշխարհի տեսլականն է․ աշխարհ, որտեղ երիտասարդներն առաջնորդում են հասարակության վերափոխումը՝ հանուն բնապահպանական կայունության, սոցիալական արդարության և բոլորի համար հավասար հնարավորությունների։

Այս տեսլականից բխում են երկու հիմնական նպատակ՝

  • Երիտասարդները ստեղծում և զարգացնում են դրական սոցիալական ազդեցություն ունեցող ձեռնարկություններ՝ նպաստելով հասարակության վերափոխմանը։
  • Երիտասարդները դառնում են ակտիվ քաղաքացիներ և մասնակցում քաղաքացիական հասարակության, համայնքային, տնտեսական կամ քաղաքական կյանքի ձևավորմանը։

Այս նպատակներով առաջնորդվելով՝ մեր աշխատանքը կառուցում ենք չորս հիմնական ուղղությունների շուրջ։

Մտածելակերպի փոփոխություն

  • Ակնկալվող արդյունք․ SIA-ի մասնակիցները զարգացնում են ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործելու կարողությունը, ձեռք բերում ձեռնարկատիրական մտածողություն և ձևավորում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում։
  • Միջնաժամկետ արդյունք․ մասնակիցները հավատում են իրենց ուժերին և վստահ են, որ կարող են իրենց կարողություններն ու ձգտումները ծառայեցնել հասարակության մեջ դրական փոփոխություններ իրականացնելուն։

Աջակցություն ձեռնարկությունների զարգացմանը

  • Ակնկալվող արդյունք․ սովորելով գործնական աշխատանքի և փորձարկումների միջոցով՝ մասնակիցները զարգացնում են դրական ազդեցություն ստեղծելուն ուղղված ձեռնարկատիրական նախաձեռնություններ։ Նրանց ներդրումն ու հասարակության մեջ փոփոխություններ իրականացնելու կարողությունները դառնում են տեսանելի և արժանանում հանրային ճանաչման։
  • Միջնաժամկետ արդյունք․ մասնակիցները ստեղծում ու զարգացնում են նախաձեռնություններ, որոնք գործնականում նպաստում են բնապահպանական առումով կայուն և սոցիալապես արդար հասարակության ձևավորմանը։

Համայնքի ձևավորում

  • Ակնկալվող արդյունք․ մասնակիցներն իրենց երկրում և միջազգային մակարդակում կապեր են հաստատում մյուս մասնակիցների ու շահագրգիռ կողմերի հետ, որոնք կարող են աջակցել նրանց։
  • Միջնաժամկետ արդյունք․ մասնակիցներն ունեն աջակցող միջավայր, որտեղ արժևորվում են նրանց կարողություններն ու ներդրումը և խրախուսվում ինքնուրույն գործելու նախաձեռնությունը։

Հմտությունների զարգացում

  • Ակնկալվող արդյունք․ իրենց ձեռնարկատիրական ճանապարհին մասնակիցները ձեռք են բերում սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծման համար անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ։ Նրանք նաև ձևավորում են կապեր, որոնք նպաստում են հասարակության վերափոխմանը նրանց ակտիվ մասնակցությանը։
  • Միջնաժամկետ արդյունք․ մասնակիցներն ունեն ակտիվ քաղաքացիական գործունեության համար անհրաժեշտ հմտությունները, կարողություններն ու կապերը։

Այս չորս ուղղությունները հիմք են մեր ծրագրերի և նախաձեռնությունների համար։ Մեր միջազգային համայնքի շրջանակում մենք աջակցում ենք երիտասարդներին՝ զարգացնելու իրենց ձեռնարկատիրական գաղափարները և դրանց միջոցով դրական փոփոխություններ բերելու հասարակությանը։

Ազդեցության ոլորտներ

  • Համայնքի ձևավորում

    SIA-ի մասնակիցներն իրենց երկրում և միջազգային հարթակներում կապեր են հաստատում մյուս մասնակիցների ու շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցություն ստանալու համար։

  • Մտածելակերպի փոփոխություն

    Մեր գործունեությունն օգնում է SIA-ի մասնակիցներին զարգացնել ինքնուրույն որոշումներ կայացնելու և գործելու կարողությունը, ձևավորել ձեռնարկատիրական մտածողություն ու ակտիվ քաղաքացիական դիրքորոշում։

  • Ձեռնարկությունների զարգացման խթանում

    SIA-ի մասնակիցները, սովորելով գործնական աշխատանքի և փորձարկումների միջոցով, զարգացնում են սոցիալական ազդեցություն ստեղծելուն միտված ձեռնարկատիրական նախաձեռնություններ։ Նրանց ներդրումն ու հասարակության մեջ փոփոխություններ իրականացնելու կարողությունները դառնում են տեսանելի և արժանանում հանրային ճանաչման։

  • Հմտությունների զարգացում

    Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում SIA-ի մասնակիցները զարգացնում են սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծման համար անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները։ Նրանք նաև ձևավորում են աջակցող կապերի ցանց՝ հասարակական փոփոխություններին ակտիվորեն մասնակցելու համար։

Մեր մոդելը

SIA-ն մշակել է ընդլայնման ներուժ ունեցող ինքնատիպ մոդել, որի շնորհիվ 2009 թվականից ի վեր ծրագիրը հասանելի է դարձել ավելի քան 25 երկրի երիտասարդներին։

Ավելին