1. Գլխավոր
  2. Գործընկերներ
  3. Ոչ ֆինանսական գործընկերություններ

Ոչ ֆինանսական գործընկերություններ

Մեր աշխատանքը պահանջում է բովանդակալից գործընկերություն ինչպես ներսում, այնպես էլ տարբեր ոլորտներում: Մեր գործընկերների լայն ցանցն օգնում է մեզ կառուցել սոցիալական ձեռներեցության ամուր էկոհամակարգ տեղական և միջազգային մակարդակներում:

Սոցիալական մարտահրավերները, որոնք մենք լուծում ենք Social Impact Award-ում, պահանջում են ինչպես ներքին այնպես էլ տարբեր ոլորտների միջև խորը համագործակցություն։ Մենք ձգտում ենք ստեղծել գործընկերային ամուր ցանց, որը կարող է արագացնել ազգային սոցիալական ձեռներեցության էկոհամակարգերի զարգացումը: Ներկայումս մենք աշխատում ենք աշխարհի ավելի քան 1000 գործընկերների հետ՝ հասարակության բոլոր ոլորտներից, ներառյալ համալսարանները, պետական կառույցները, նախարարությունները, կորպորատիվները, միջազգային հաստատությունները և այլն։

Գործընկերության տեսակներ

SIA-ն նախագծված է բազմաթիվ և բազմատեսակ համագործակցությունների հնարավորություն ընձեռելու համար: Որպես մեր ընթացիկ ռազմավարության մաս՝ մենք ձգտում ենք գործընկերային հարաբերություններ հաստատել հետևյալ նպատակների շուրջ.

  • Սոցիալական ձեռներեցության մասին իրազեկվածության բարձրացման բազմապատկում։ Մենք ոգեշնչում ենք երիտասարդ տաղանդներին ներգրավվել սոցիալական ձեռներեցության մեջ՝ որպես հասարակության կարևորագույն մարտահրավերներին դիմակայելու գործնական հնարավորություն: Օրինակ, մենք ողջունում ենք նմանատիպ լսարան ունեցող գործընկերներին, ովքեր հետաքրքրված են խաչաձև գովազդով:
  • Առցանց կրթություն։ Մենք հզորացնում ենք երիտասարդներին խնամքով մշակված և մատչելի կրթական ձևաչափերի միջոցով՝ բացահայտելու նրանց ներուժը որպես նորարարներ և ձեռնարկատերեր: Օրինակ, եթե Դուք մշակում եք ինտերակտիվ և բարձրորակ կրթական բովանդակություն, մենք առաջարկում ենք այն ինտեգրել մեր ուսումնական հնարավորություններին:
  • Այլընտրանքային կարիերայի հնարավորություններ։ Այն մասնակիցներին, ովքեր դեռ պատրաստ չեն ստանձնելու հիմնադրի դերը առաջակում ենք կարիերայի այլ տարբերակներ սոցիալական ձեռներեցության ոլորտում: Օրինակ, եթե Դուք վարում եք պրակտիկաներ (internships, traineeships), մենք առաջարկում ենք դրանք խթանել մեր մասնակիցների շրջանում:
  • Շրջանավարտների աջակցություն։ Մենք օգնում ենք նախկին SIA եզրափակչի մասնակիցների և հաղթողների շուրջ կառուցել աջակցող էկոհամակարգեր՝ հնարավոր դարձնելու նրանց երկարաժամկետ զարգացումը: Օրինակ, եթե Դուք սոցիալական ձեռներեցներին աջակցելու ծրագրեր եք իրականացնում, մենք առաջարկում ենք դրանք ինտեգրել մեր համայնքային գործունեության մեջ:

Մեր գործընկերները

Ազդեցության տվյալներ

  • Համատարած հասանելիություն
    3,5M Նախորդ տարվա ոգեշնչող բովանդակության հասանելիություն
  • Artboard 5
    Երիտասարդների մասնակցություն
    8.000+ Նախորդ տարվա SIA-ի դասընթացների և միջոցառումների մասնակիցները ողջ աշխարհում
  • Ձեռնարկություների պատրաստում
    156 Ողջ աշխարհում նախորդ տարվա SIA-ի ինկուբացիայի միջով անցած ձեռնարկություններ
  • Գլոբալ ազդեցություն
    1.163 Ընդհանուր թվով ձեռնարկություններ, որոնք անցել են SIA ինկուբացիոն ծրագրերի միջով

Մեր ազդեցությունը

2009 թվականից ի վեր SIA-ն աջակցել է ավելի քան 25 երկրների հազարավոր երիտասարդ սոցիալական ձեռներեցների:

Իմանալ ավելին

Գործընկերների փորձառությունները

  • Social Impact Award-ը միշտ ցուցադրել է երիտասարդների կողմից առաջարկվող մի շարք հետաքրքիր նոր գաղափարներ, որոնք Հայաստանում լուծում են բոլոր տեսակի խնդիրներ: Նրանցից շատերը շարունակել ենք իրենց ուղին և հիմնել սոցիալական ձեռնարկություններ, որոնք բարելավել են կյանքը և զգալի ազդեցություն են ունեցել: Հիանալի է ունենալ այս հնարավորությունը, որտեղ երիտասարդ նորարարները կարող են աշխատել գաղափարի վրա, սովորել իրենց հասակակիցներից, ստանալ մրցանակ շահելու հնարավորություն և զարգացնել իրենց գաղափարները` գրավելով նորանոր բարձունքներ:

    Նազարեթ Սեֆերյան Representative EVPA
  • SIA-ի մասնակիցները կարծես թե սոցիալական խնդիրների լուծման դեսպաններ են՝ շատ մանրամասն վերլուծությամբ ներկայացնում են սոցիալական խնդրի հիմնավորվածությունը և նպատակային լուծումները: Որպես SIA ժյուրիի անդամ, ես շատ տպավորված եմ մասնակիցների գաղափարներով, որոնք ապահովում են չափելի սոցիալական ազդեցություն ապագայի համար։

    Jury Member, SIA Expert Սիլվա Մեսրոպյան Executive Director/Board Member Institute of Management Consulting of Armenia (IMC Armenia)

Կապվե՛ք մեզ հետ

Յուրաքանչյուր հաջողակ պատմություն սկսվում է զրույցից: Կապվեք մեզ հետ ավելին իմանալու մեր աշխատանքի և համագործակցության հնարավորությունների մասին: