Ծրագիր
Մեր ծրագիրն օգնում է երիտասարդներին բացահայտել սոցիալական ձեռներեցության ոլորտը և կատարել իրենց առաջին քայլերը սոցիալական ձեռնարկություն ստեղծելու ուղղությամբ: 2009 թվականից ի վեր ծրագիրը խրախուսել է ավելի քան 25 երկրների երիտասարդ սոցիալական ձեռներեցների։
-
Համաշխարհային ընդգրկում 47 Նախորդ տարի SIA-ի գործունեությամբ ընդգրկված քաղաքներ -
Երիտասարդների մասնակցություն 4.481 Նախորդ տարի ամբողջ աշխարհում SIA-ի աշխատարանների և միջոցառումների մասնակիցներ
Ազդեցություն
Մենք ձգտում ենք աշխարհի տարբեր համայնքներում նշանակալի փոփոխություններ բերել։ Մեր հաջողությունը չափում ենք այդ ազդեցությամբ և դրա արդյունքները ներկայացնում ամենամյա զեկույցում։
-
Երիտասարդների մասնակցություն 75.000+ 2009 թվականին SIA-ի հիմնադրումից ի վեր ամբողջ աշխարհում աշխատարանների և միջոցառումների մասնակիցների ընդհանուր թիվը -
Միջազգային ընդգրկում 29 Երկրներ, որտեղ 2009 թվականից ի վեր իրականացվել է SIA ծրագիրը -
Համաշխարհային ազդեցություն 1.554 SIA-ի ինկուբացիոն ծրագրերն անցած ձեռնարկությունների ընդհանուր թիվը
Գործընկերներ
Տարբեր ոլորտների գործընկերների հետ սերտ համագործակցությունը մեր հաջողության հիմքերից է։ Մեր առաքելությունն իրականացնելու համար ֆինանսավորողների և էկոհամակարգի մյուս գործընկերների հետ զարգացնում ենք բազմակողմանի ու արդյունավետ համագործակցություն։
Շրջանավարտների համայնք
Միանալով մեր համայնքին՝ կապեր կհաստատեք տեղական և միջազգային հաջողակ սոցիալական ձեռնարկատերերի հետ՝ ոգեշնչելով ու քաջալերելով միմյանց։
Մեր մասին
Social Impact Award-ն աջակցում է սկսնակ երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերին՝ մշակելու և իրագործելու սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված նորարարական բիզնես գաղափարներ։
Հրապարակումներ
Ծանոթացե՛ք մեր համայնքի սոցիալական ձեռնարկատերերի պատմություններին և ոգեշնչվե՛ք նրանց փորձով։