Հիմնե՛ք ձեր ձեռնարկությունը
Մեր ինկուբացիոն ծրագրում արե՛ք ձեր առաջին քայլերը որպես սոցիալական ձեռնարկատեր։ Այստեղ կստանաք անհրաժեշտ միջոցներն ու աջակցությունը՝ ձեր գաղափարը հաջողակ ձեռնարկության վերածելու համար։
Մեր ինկուբացիոն ծրագրում դուք ստանում եք անհրաժեշտ աջակցությունը՝ հաջողակ ձեռնարկություն ստեղծելու համար։ Թեև Social Impact Award մրցանակին արժանանում են ամենախոստումնալից նախաձեռնությունները, եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ ու հմտություններ, որոնք նրանց կուղեկցեն սոցիալական ձեռնարկատիրության ողջ ճանապարհին։
Ծրագիրը ձեզ ընձեռում է՝
- Անհատական աջակցություն․ փորձագետներն ու մենթորներն օգնում են քայլ առ քայլ մշակել և փորձարկել ձեր բիզնես մոդելը, հստակեցնել սոցիալական ազդեցության ստեղծման ուղիները և պատրաստել ձեր գաղափարի նախատիպը։
- Արժեքավոր կապեր․ համախոհ երիտասարդների հետ կարող եք մտքեր փոխանակել, սովորել միմյանցից և ձևավորել երկարատև կապեր։
- Միջազգային ճանաչելիություն․ ամենամյա համայնքային քվեարկությունը հնարավորություն է տալիս ներկայացնել ձեր նախաձեռնությունը լայն հանրությանը և ձեռք բերել առաջին աջակիցներին։ Քվեարկությանը մասնակցում են հազարավոր մարդիկ՝ աջակցելով իրենց նախընտրած նախաձեռնություններին։
- Միջոցներ և հնարավորություններ․ ամենախոստումնալից նախաձեռնություններին շնորհվող մրցանակները ներառում են ֆինանսավորում, ճանաչում և SIA-ի ամենամյա գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն։ Կարող եք նաև օգտվել լրացուցիչ առաջարկներից, այդ թվում՝ համատեղ աշխատանքային տարածքից և գործընկերների ընձեռած բացառիկ հնարավորություններից։
Ինկուբացիայի Ժամանակացույց
-
Դասընթացներ
Կարճատև և ինտենսիվ ուսուցման դասընթաներ։
-
Անհատական մենթորություն
Եզրափակիչ փուլ անցած յուրաքանչյուր թիմի հետ անհատապես աշխատում է մենթոր՝ օգնելով լուծել թիմի առջև ծառացած խնդիրները և տրամադրելով նրա կարիքներին համապատասխան մասնագիտական աջակցություն։
-
Մասնակիցների խմբային հանդիպումներ
Այս հանդիպումներն օգնում են եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին ավելի մտերմանալ և ամուր կապեր հաստատել։ Նրանք կարող են կիսվել մասնագիտական ու անձնական դժվարություններով, աջակցել միմյանց և միասին սովորել՝ ձևավորելով առաջնորդության առողջ ու կայուն գործելակերպ։
-
Միջազգային վեբինարներ
Առցանց հանդիպումներ՝ բոլոր երկրների եզրափակիչ փուլ անցած մասնակիցների համար՝ նոր հմտություններ ձեռք բերելու, միջազգային կապեր հաստատելու և այլ հնարավորություններից օգտվելու նպատակով։
Մեր մենթորները
Ծանոթացե՛ք մեր մենթորներից մի քանիսին, որոնք կաջակցեն Ձեզ սոցիալական ձեռնարկատիրության ճանապարհին։
Շրջանավարտների տպավորություններ
-
SIA ծրագրում մենթորության ընթացքում ծանոթանում ենք բազմաթիվ ոգեշնչող ու ինքնատիպ նախաձեռնությունների և օգնում հստակեցնել ու զարգացնել դրանց գաղափարները։ Ինկուբացիոն փուլը ներառում է ոչ միայն օգտակար դասընթացներ ու աշխատարաններ, այլև հնարավորություն է տալիս արժեքավոր կապեր հաստատելու և նոր համագործակցություններ սկսելու։
-
SIA-ն հնարավորություն է տալիս կապեր հաստատել համախոհների հետ և բարձրացնել իրազեկվածությունը սոցիալական կարևոր խնդիրների մասին։ Այս հնարավորություններն առանցքային դեր են ունեցել սոցիալական ձեռնարկատերերի համար՝ օգնելով նրանց տևական դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա և ոգեշնչել ուրիշներին միանալ փոփոխությունների շարժմանը։
-
Մասնակցելով SIA-ին, ապա նաև հաղթելով՝ ես դարձա այս համաշխարհային համայնքի մի մասը։ Ինձ համար այն երազողների ու փոփոխություններ ստեղծողների մեծ ընտանիք է, որին միավորում է մեկ նպատակ՝ աշխարհն ավելի լավը դարձնել։
Մրցանակը
Շահե՛ք SIA մրցանակը
Մեր մրցանակը վայելում է միջազգային ճանաչում և հեղինակություն։ Դարձե՛ք մրցանակակիրներից մեկը։