
Ծրագիր
Մեր ծրագիրն օգնում է երիտասարդներին բացահայտել սոցիալական ձեռներեցության ոլորտը և կատարել իրենց առաջին քայլերը սոցիալական ձեռնարկություն ստեղծելու ուղղությամբ: 2009 թվականից ի վեր ծրագիրը խրախուսել է ավելի քան 25 երկրների երիտասարդ սոցիալական ձեռներեցների։
-
Համաշխարհային հասանելիություն 144 Քաղաքներ, որոնց հասել է SIA-ն անցյալ տարի -
Երիտասարդների մասնակցություն 9.000+ Անցյալ տարվա SIA սեմինարների և միջոցառումների մասնակիցները՝ համաշխարհային մասշտաբով
Ազդեցություն
Մենք ձգտում ենք աշխարհով մեկ խորն ազդեցություն ստեղծել տեղական համայնքներում: Մեր հաջողությունը չափվում է հենց այս ազդեցությամբ, որի մասին հրապարակում ենք տարեկան զեկույց:
-
Երիտասարդների մասնակցություն 68.000+ SIA-ի հիմնադրումից ի վեր (2009 թ) աշխարհով մեկ անցկացված դասընթացների և միջոցառումների մասնակիցներ -
Միջազգային հասանելիություն 26 Երկրներ, որոնք 2009 թվականից ի վեր հյուրընկալել են SIA-ն
Գործընկերներ
Տարբեր ոլորտների դերակատարների հետ խորը համագործակցությունը մեր աշխատանքի հաջողության անբաժանելի մասն է: Մեր առաքելությունն իրականացնելու համար մենք մեր ֆինանսական և էկոհամակարգի գործընկերների հետ բովանդակալից համագործակցության լայն շրջանակ ենք զարգացնում:

Շրջանավարտների համայնք
Մեր համայնքի մասը դառնալով, Դուք հնարավորություն կունենաք միանալ հաջողակ սոցիալական ձեռներեցների տեղական և միջազգային հանրությանը, և ոգեշնչել ու քաջալերել միմյանց:
Մեր մասին
Social Impact Award-ը աջակցում է երիտասարդ, վաղ փուլի սոցիալական ձեռներեցներին սոցիալական մարտահրավերներին հակազդող նորարարական բիզնես լուծումների մշակման և իրականացման գործում:

Հրապարակումներ
Ոգեշնչվե՛ք մեր տեղական սոցիալական ձեռներեցության համայնքի հետաքրքիր ու ոգևորիչ պատմություններով: