1. Գլխավոր
  2. Ծրագիր
  3. SIA մրցանակը

Շահե՛ք մրցանակը

Չորս ամենախոստումնալից նախագծերը կարժանանան Social Impact Award մրցանակին։ Միջազգային ճանաչում ունեցող այս մրցանակը ձեր նախաձեռնությանը կբերի ճանաչում, համագործակցության նոր հնարավորություններ և մեկնարկային ֆինանսավորում։

Social Impact Award մրցանակը նպաստում է ամենախոստումնալից նախաձեռնությունների ճանաչելիությանը թե՛ իրենց երկրում, թե՛ միջազգային հարթակներում։ Այն նաև հնարավոր ֆինանսավորող գործընկերների համար վկայում է դրանց հուսալիության մասին։ Մրցանակակիրները ստանում են միանվագ մեկնարկային ֆինանսավորում և մասնակցելու հնարավորություն մեր ամենամյա գագաթնաժողովին, որը համախմբում է խոստումնալից սոցիալական ձեռնարկատերերի SIA ծրագիրն իրականացնող բոլոր երկրներից։

2011 թվականին հիմնել ենք նաև Համայնքի մրցանակը՝ հանրության համակրանքը վայելող նախաձեռնությունները խրախուսելու համար։ Այն շնորհվում է ամենամյա համայնքային քվեարկության ընթացքում յուրաքանչյուր երկրում ամենաշատ ձայները հավաքած նախաձեռնություններին՝ նրանց ընձեռելով միջազգային ճանաչում ձեռք բերելու հնարավորություն և տարբեր պարգևներ։

Ինկուբացիոն ծրագրի բոլոր մասնակիցներն ինքնաբերաբար համարվում են Social Impact Award մրցանակի հավակնորդներ։ Մրցանակին կարող են արժանանալ միայն ինկուբացիոն ծրագիրն անցած մասնակիցները։

Մեր շրջանավարտները

Մեր շրջանավարտների հետ համագործակցության բազմաթիվ հնարավորություններ կան։

Ավելին

Մեր գործընկերները