Միացե՛ք մեր համայնքին
Միանալով մեր համայնքին՝ կապեր կհաստատեք տեղական և միջազգային հաջողակ սոցիալական ձեռնարկատերերի հետ՝ ոգեշնչելով ու քաջալերելով միմյանց։
SIA-ի շրջանավարտների մեր տեղական համայնքը միավորում է տարբեր տարիների մասնակիցներին՝ ստեղծելով ամուր կապեր և փոխադարձ աջակցություն փոփոխությունների կերտման ճանապարհին։ Համայնքի անդամներն ակտիվորեն ներգրավվում են SIA-ի ընթացիկ ծրագրում և ոգեշնչում այլ երիտասարդների՝ հիմնելու սեփական ձեռնարկությունները։ Այսպիսով՝ նրանք նպաստում են սոցիալական ազդեցության տեղական էկոհամակարգի զարգացմանը։
-
Բացառիկ հնարավորություններ
Մեր տեղական գործընկերային ցանցի միջոցով օգտվեք զարգացման ծրագրերից, կապ հաստատեք ֆինանսավորողների հետ և ստացեք մենթորական աջակցություն՝ նպաստելով ձեր անձնական աճին ու ձեռնարկության հետագա զարգացմանը։
-
Տեղական կապեր
Կապ հաստատեք երկրի մյուս շրջանավարտների հետ՝ միմյանց փորձից սովորելու և միասին նոր գիտելիքներ ձեռք բերելու համար։
-
Օրինակ ծառայել
Ներգրավվեք SIA ծրագրում և երիտասարդների հետ կիսվեք ձեր պատմությամբ՝ ոգեշնչելով ու աջակցելով սոցիալական ձեռնարկատերերի նոր սերնդի կայացմանը։
Շրջանավարտների տպավորություններ
-
SIA-ն հնարավորություն է տալիս կապեր հաստատել համախոհների հետ և բարձրացնել իրազեկվածությունը սոցիալական կարևոր խնդիրների մասին։ Այս հնարավորություններն առանցքային դեր են ունեցել սոցիալական ձեռնարկատերերի համար՝ օգնելով նրանց տևական դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա և ոգեշնչել ուրիշներին միանալ փոփոխությունների շարժմանը։
-
Մասնակցելով SIA-ին, ապա նաև հաղթելով՝ ես դարձա այս համաշխարհային համայնքի մի մասը։ Ինձ համար այն երազողների ու փոփոխություններ ստեղծողների մեծ ընտանիք է, որին միավորում է մեկ նպատակ՝ աշխարհն ավելի լավը դարձնել։
Միացե՛ք համայնքին
Եթե մասնակցել եք SIA ծրագրին և ցանկանում եք միանալ մեր շրջանավարտների համայնքին, գրե՛ք մեզ։
Շրջանավարտների ձեռնարկությունները
Ոգեշնչվե՛ք մեր շրջանավարտների պատմություններով և նրանց ստեղծած ձեռնարկություններով։ Նրանք սոցիալական ձեռնարկատերերի՝ աշխարհի ամենամեծ համայնքներից մեկի անդամներն են։
Միջազգային շրջանավարտների համայնք
SIA-ի շրջանավարտների միջազգային համայնքը միավորում է տարբեր տարիների շրջանավարտներին մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ իրենց ձեռնարկությունների միջոցով լուծումներ գտնել աշխարհի ամենահրատապ խնդիրներին։ Համայնքը նրանց համար ստեղծում է փոխադարձ աջակցության բաց միջավայր՝ ընձեռելով անձնական աճի և ձեռնարկությունների զարգացման բացառիկ հնարավորություններ։
Ազդեցության տվյալներ
-
Համաշխարհային ազդեցություն 1.554 SIA-ի ինկուբացիոն ծրագրերն ավարտած ձեռնարկություններ -
Նախնական ֆինանսավորում 92.546 Ինկուբացիոն ծրագրի մասնակիցներին տրամադրված դրամական պարգևների ընդհանուր գումար -
Դրական ազդեցություն ստեղծելուն միտված մասնագիտական ուղի 89,4% Իրենց SIA նախագծի վրա աշխատանքը դադարեցրած շրջանավարտների այն տոկոսը, որոնք այժմ զբաղեցնում են դրական ազդեցություն ստեղծելուն միտված պաշտոններ
Միացե՛ք մեր միջազգային համայնքին
Մեր շրջանավարտները սոցիալական ձեռնարկատերերի՝ աշխարհի ամենամեծ համայնքի անդամներն են և օգտվում են բազմաթիվ բացառիկ հնարավորություններից։