1. Գլխավոր
  2. Գործընկերներ
  3. Ֆինանսական գործընկերություններ

Ֆինանսական գործընկերություններ

Մենք ձգտում ենք սերտ համագործակցություն զարգացնել պետական ու մասնավոր հատվածների և քաղաքացիական հասարակության ֆինանսավորող գործընկերների հետ։ Նրանք առանցքային դեր ունեն մեր առաքելության իրականացման գործում, իսկ համագործակցությունը նրանց ընձեռում է բացառիկ հնարավորություններ։

Social Impact Award-ը սկսնակ սոցիալական նորարարների՝ աշխարհի ամենամեծ համայնքներից մեկն է և անկախ միջազգային սոցիալական ձեռնարկություն՝ հասարակական կազմակերպության կարգավիճակով։ Մենք համագործակցում ենք հիմնադրամների, պետական կառույցների և ընկերությունների հետ՝ օգնելով երիտասարդներին իրացնել իրենց ներուժն ու դառնալ դրական փոփոխությունների նախաձեռնողներ։

Գործընկերությունների տեսակներ

Մեր գործընկերությունները ձևավորվում են համատեղ աշխատանքի շնորհիվ՝ ընդհանուր հետաքրքրությունների ու առաքելության, փոխվստահության և թափանցիկ հարաբերությունների հիման վրա։ Մենք առաջարկում ենք համագործակցության երկու ձևաչափ՝

  • Մեկանգամյա գործընկերություն․ Դուք ֆինանսավորում եք որոշակի ծառայություն՝ առանց մասնակցելու դրա համատեղ մշակմանը կամ աջակցելու դրա իրականացմանն ու ներգրավված կողմերին։
  • Երկարաժամկետ գործընկերություն․ Դուք շահագրգռված եք մեզ հետ համատեղ մշակելու Ձեր նպատակներին համապատասխան ծառայություն։ Դրա իրականացումից առաջ, ընթացքում և հետո ներդնում եք Ձեր մասնագիտական փորձը և ներգրավում Ձեր գործընկերային ցանցը։ Այսպիսով՝ միանում եք մեր երկարաժամկետ աշխատանքին՝ նպաստելու համագործակցության դրական ազդեցությանը և գնահատելու դրա արդյունքները։

Մեզ հետ համագործակցության արժեքն ու հնարավորությունները կախված են Ձեր գործունեության բնույթից և առաջնահերթություններից։ Գործընկերություններ կարող ենք ձևավորել մեր աշխատանքի բոլոր չորս ուղղություններով՝

  • Իրազեկում․ ներգրավվեք մեր համայնքում և ներկայացրեք Ձեր բրենդը որպես հստակ առաքելություն ունեցող և մեր ժամանակի ամենահրատապ խնդիրների լուծմանն ակտիվորեն մասնակցող բրենդ։
  • Կրթություն․ օգնեք մեծ ներուժ ունեցող երիտասարդներին ձեռք բերել ապագայի համար անհրաժեշտ հմտություններ, որոնք կարևոր են թե՛ հաջողակ սոցիալական ձեռնարկություններ հիմնելու, թե՛ հասարակության տարբեր ոլորտներում նորարարությունը խթանելու համար։
  • Աջակցություն․ մեզ հետ միասին ամենանորարար գաղափարները վերածեք հաջողակ սոցիալական ձեռնարկությունների, որոնց համակարգային ու տևական ազդեցությունը հաստատվում է շոշափելի արդյունքներով։
  • Համայնք․ Ձեր մասնագիտական փորձն ու նվիրվածությունը ներդրեք մեր ցանցում, որը միավորում է աջակցող կազմակերպություններին, նոր ձևավորվող նախաձեռնություններին և շրջանավարտների հաջողակ ձեռնարկություններին։ Այդպես կնպաստեք աշխարհի տարբեր երկրներում սոցիալական ձեռնարկատերերին աջակցող միջավայրի զարգացմանը։

Մեր գործընկերները

Ազդեցության ցուցանիշներ

  • Համաշխարհային համայնք
    30.000+ Սոցիալական նորարարներ, որոնք ստեղծել ու զարգացրել են իրենց ձեռնարկությունները SIA-ի աջակցությամբ՝ ինկուբացիոն ծրագրի մեկնարկից ի վեր (2015 թ․)
  • Էկոհամակարգի կառուցում
    1.000+ 2009 թվականից ի վեր աշխարհի տարբեր երկրներում SIA-ի հետ համագործակցող կազմակերպություններ
  • Միջազգային ընդգրկում
    19 Երկրներ, որտեղ նախորդ տարի իրականացվել է SIA ծրագիրը

Մեր ազդեցությունը

2009 թվականից ի վեր SIA-ն աջակցել է հազարավոր երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի՝ ավելի քան 25 երկրում։

Ավելին

Գործընկերների տպավորությունները

  • Social Impact Award-ը հիշեցնում է մեզ հավաքական բարեկեցության կարևորության մասին, իսկ մենք միայն ուրախ ենք, որ այս ինքնատիպ նախաձեռնության մաս ենք կազմում։ Միասնական ջանքերով մենք կարող ենք ստեղծել մի միջավայր, որտեղ սոցիալական ձեռներեցությունը կզարգանա, որտեղ ավելի մեծ աջակցություն կստանան սոցիալական խնդիրներ հասցեագրող նորարարական լուծումները, և որտեղ բիզնեսի ուժը կաշխատի հանուն հասարակության բարօրության:

    SIA Partner Աննա Ալլահվերդյան Արարատ Բանկի հասարակայնության հետ կապերի գծով գործադիր տնօրենի խորհրդական AraratBank
  • Social Impact Award-ը բացահայտում է երիտասարդների նորարարական գաղափարները՝ ուղղված Հայաստանում տարբեր խնդիրների լուծմանը։ Մասնակիցներից շատերը շարունակել են իրենց ճանապարհը՝ հիմնելով սոցիալական ձեռնարկություններ, որոնք բարելավում են մարդկանց կյանքը և շոշափելի փոփոխություններ բերում։ Ուրախալի է, որ երիտասարդ նորարարներն ունեն իրենց գաղափարները զարգացնելու, միմյանցից սովորելու, մրցանակի արժանանալու և նոր հաջողությունների հասնելու այս հնարավորությունը։

    SIA Expert Նազարեթ Սեֆերյան Business, Sustainability, and Social Entrepreneurship Professional

Կապ հաստատե՛ք մեզ հետ

Յուրաքանչյուր հաջողության պատմություն սկսվում է զրույցից։ Կապ հաստատե՛ք մեզ հետ՝ մեր աշխատանքի և համագործակցության հնարավորությունների մասին ավելին իմանալու համար։