Պատմություն
2009 թ․-ի մեր հիմնադրումից ի վեր շատ բան է փոխվել։ Վերջին տարիներին հասել ենք կարևոր հանգրվանների և ընդլայնել մեր միջազգային ազդեցությունը՝ գերազանցելով անգամ մեր ամենահամարձակ սպասումները։
Միջազգային պատմություն
-
Սկիզբը
2009
Պիտեր Վանդորը հիմնում է Social Impact Award-ը՝ պարզելու, թե արդյո՞ք Ավստրիայում կան սոցիալական ձեռնարկատերեր։ Նրա որոնումները պսակվում են հաջողությամբ․ SIA-ի առաջին մրցանակին արժանանում է Project-E-ն՝ Եթովպիայում ծնողազուրկ աղջիկների համար գործող արհեստագործական դպրոցը։
-
Ընդլայնման առաջին քայլերը
2012
Social Impact Award-ն իր առաջին քայլերն է անում Ավստրիայի սահմաններից դուրս։ Լիցենզավորման նորարարական մոդելի և Impact Hub Prague-ի ու Repot-ի աջակցության շնորհիվ ծրագիրը մեկնարկում է Չեխիայում և Ռումինիայում։
-
SIA-ի զարգացումն ու ամրապնդումը
2015
SIA-ն իր գործունեությունն է ծավալում Եվրոպայի 10 երկրներում՝ աջակցելով ավելի քան 4000 սոցիալական ձեռնարկատերերի։ Ծրագրի նախկին հաղթող Յակոբ Դեթերինգը ստանձնում է գործադիր տնօրենի պաշտոնը՝ նոր թափ հաղորդելով ինկուբացիոն ծրագրի զարգացմանն ու համայնքի ամրապնդմանը։
-
SIA առաջին գագաթնաժողովը
2016
Վիեննայում տեղի է ունենում SIA-ի առաջին գագաթնաժողովը՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրներում իրականացվող SIA ինկուբացիոն ծրագրերի հաղթողներին։
-
Համաշխարհային ներկայություն
2018
Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի 20 երկրներում իրականացվող SIA-ն հասանելի է դառնում ավելի քան 6000 երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի։ Ինկուբացիոն ծրագիրը վերամշակվում է՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով մենթորական աջակցությանը և նախատիպերի մշակմանը։
-
Դիմակայունություն՝ համավարակի պայմաններում
2020
COVID-19 համավարակը պատուհասում է ողջ աշխարհը։ SIA-ն իր ամբողջ ծրագիրն իրականացնում է առցանց՝ աջակցելով հազարավոր երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի՝ սոցիալական նորարարությունը հետհամավարակային վերականգնման հիմքում դնելու գործում։
-
Նոր նորմալը
2021
COVID-19-ի սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց՝ աշխարհի տարբեր երկրներում աստիճանաբար վերսկսվում են SIA-ի առերես հանդիպումները։ Ծրագիրը հաջողությամբ մեկնարկում է ևս չորս երկրում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Գերմանիայում, Սլովենիայում և Ուկրաինայում։ Մի շարք նոր ձևաչափերի ներդրման շնորհիվ SIA-ի գործունեության ազդեցությունը հասնում է աննախադեպ ծավալների։
-
Շրջադարձային տարի
2022
SIA ծրագիրն իրականացվում է 18 երկրում՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը նաև դեպի Մերձավոր Արևելք։ Առաջին անգամ Եվրոպայի տարբեր երկրներում կազմակերպվում է «Journey to Impact» խորագրով արվեստի ցուցահանդեսների շարք՝ ներկայացնելով երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի ոգեշնչող պատմությունները։
-
2023
SIA ծրագիրը մեկնարկում է 18 երկրում՝ ընդլայնվելով նաև դեպի Մերձավոր Արևելք։ Առաջին անգամ SIA-ն Եվրոպայի տարբեր երկրներում կազմակերպում է «Journey to Impact» («Ճանապարհ դեպի ազդեցություն») խորագրով արվեստի ցուցահանդեսների շարք՝ ներկայացնելով երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի ոգեշնչող պատմությունները։
-
Նոր ռազմավարություն
2024
Մեկամյա աշխատանքի արդյունքում SIA-ն հստակեցնում է մինչև 2030 թվականն իր զարգացման նպատակները՝ ձևակերպելով նոր առաքելություն, տեսլական, մանիֆեստ և փոփոխության տեսություն։ Կազմակերպությունը նաև վերանայում է իր կառավարման կառուցվածքը՝ խորհրդատվական խորհրդի փոխարեն ձևավորելով ղեկավար խորհուրդ։ Ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվում է՝ ներառելով Հնդկաստանն ու Մեքսիկան։
Տեղական պատմություն
-
SIA-ն գալիս է Հայաստան
2019
Ծրագիրը Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է 2019 թվականի մայիսի 7-ին։ Հայաստանի տարբեր քաղաքներից ներկայացվում է 84 հայտ։ Ընտրված 25 սոցիալական ձեռնարկատիրական գաղափարները զարգացվում են ինկուբացիոն ծրագրի շրջանակում։
-
Կովիդ-19 և Պատերազմ․․․
2020
Համավարակի և Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով SIA 2020 ծրագիրն իրականացվում է առցանց, սակայն երիտասարդների՝ փոփոխություններ բերելու ձգտումը չի մարում։ Ներկայացվում է 30 հայտ, որոնցից ընտրված 13 գաղափարները զարգացվում են ինկուբացիոն ծրագրի շրջանակում։
-
Վերականգնման տարի
2021
Հետպատերազմյան դժվարությունները չեն կոտրում երիտասարդների՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու վճռականությունը։ Ծրագրին ներկայացվում է 17 հայտ, որոնցից ընտրված ինը թիմերը զարգացնում են իրենց գաղափարները ինկուբացիոն փուլում և մասնակցում SIA-ի առցանց միջազգային գագաթնաժողովին։
-
Մասնակցություն SIA գագաթնաժողովին
2022
SIA Armenia 2022-ի հաղթողներից Անդրանիկ Պապոյանն ու շրջանավարտներ Նելլի Դավթյանը (2019) և Շողեր Աթանեսյանը (2020) հնարավորություն են ստանում Վիեննայում միանալու աշխարհի տարբեր երկրների սոցիալական ձեռնարկատերերին՝ նոր կապերի, գաղափարների ու համագործակցության համար։
-
SIA Retreat Գյումրիում
2025
Ինչպիսի՜ հիշարժան տարի։ Ամռանը Հայաստանն առաջին անգամ հյուրընկալեց SIA Retreat-ը՝ Գյումրիում համախմբելով SIA-ի համակարգողներին աշխարհի տարբեր երկրներից։
-
SIA՝ սահմաններից անդին
2026
SIA Armenia-ն և SIA Georgia-ն օգոստոսի 20–23-ը Դիլիջանում անցկացրին համատեղ երիտասարդական հավաք՝ համախմբելով երկու երկրների 15 նախաձեռնություն ներկայացնող 38 մասնակցի։ Սա նրանց առաջին նման ծավալի համագործակցությունն էր։
Մեր թիմը
Մեր թիմը հետևողականորեն աշխատում է՝ բարելավելու ծրագրի որակն ու մեծացնելու դրա ազդեցությունը։
Մեր առաքելությունը
Մեր ողջ գործունեությունն ու ռազմավարական որոշումները հիմնված են հստակ տեսլականի և առաքելության վրա։
Մեր ազդեցությունը
2009 թվականից ի վեր SIA-ն աջակցել է հազարավոր երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի՝ ավելի քան 25 երկրում։