Գործընկերներ
Տարբեր ոլորտների գործընկերների հետ սերտ համագործակցությունը մեր հաջողության հիմքերից է։ Մեր առաքելությունն իրականացնելու համար ֆինանսավորողների և էկոհամակարգի մյուս գործընկերների հետ զարգացնում ենք բազմակողմանի ու արդյունավետ համագործակցություն։
Ազդեցության ցուցանիշներ
-
Երիտասարդների մասնակցություն 75.000+ 2009 թվականին SIA-ի հիմնադրումից ի վեր ամբողջ աշխարհում աշխատարանների և միջոցառումների մասնակիցների ընդհանուր թիվը -
Միջազգային ընդգրկում 29 Երկրներ, որտեղ 2009 թվականից ի վեր իրականացվել է SIA ծրագիրը -
Համաշխարհային ազդեցություն 1.554 SIA-ի ինկուբացիոն ծրագրերն անցած ձեռնարկությունների ընդհանուր թիվը
-
Համաշխարհային համայնք 30.000+ Սոցիալական նորարարներ, որոնք ստեղծել ու զարգացրել են իրենց ձեռնարկությունները SIA-ի աջակցությամբ՝ ինկուբացիոն ծրագրի մեկնարկից ի վեր (2015 թ․) -
Էկոհամակարգի կառուցում 1.000+ 2009 թվականից ի վեր աշխարհի տարբեր երկրներում SIA-ի հետ համագործակցող կազմակերպություններ
Ֆինանսական գործընկերություններ
Մենք ձգտում ենք սերտ համագործակցություն զարգացնել պետական ու մասնավոր հատվածների և քաղաքացիական հասարակության ֆինանսավորող գործընկերների հետ։ Նրանք առանցքային դեր ունեն մեր առաքելության իրականացման գործում, իսկ համագործակցությունը նրանց ընձեռում է բացառիկ հնարավորություններ։
-
Լայն ընդգրկում 5,6M Նախորդ տարվա ոգեշնչող բովանդակության հասանելիությունը -
Երիտասարդների մասնակցություն 4.481 Նախորդ տարվա SIA աշխատարանների ու միջոցառումների մասնակիցներն ամբողջ աշխարհում
Ոչ ֆինանսական գործընկերություններ
Մեր աշխատանքի համար կարևոր է սերտ համագործակցությունը՝ թե՛ առանձին ոլորտների ներսում, թե՛ տարբեր ոլորտների միջև։ Գործընկերների մեր լայն ցանցն օգնում է ձևավորել սոցիալական ձեռնարկատիրության ամուր էկոհամակարգ՝ տեղական և միջազգային մակարդակներում։
-
Համաշխարհային ընդգրկում 47 Նախորդ տարի SIA-ի գործունեությամբ ընդգրկված քաղաքներ -
Երիտասարդների մասնակցություն 4.481 Նախորդ տարի ամբողջ աշխարհում SIA-ի աշխատարանների և միջոցառումների մասնակիցներ
Ազդեցություն
Մենք ձգտում ենք աշխարհի տարբեր համայնքներում նշանակալի փոփոխություններ բերել։ Մեր հաջողությունը չափում ենք այդ ազդեցությամբ և դրա արդյունքները ներկայացնում ամենամյա զեկույցում։
-
Համաշխարհային համայնք 30.000+ Սոցիալական նորարարներ, որոնք հիմնել են իրենց ձեռնարկությունները SIA-ի աջակցությամբ՝ ինկուբացիոն ծրագրի մեկնարկից ի վեր (2015 թ․) -
Էկոհամակարգի կառուցում 1.000+ 2009 թվականից ի վեր աշխարհի տարբեր երկրներում SIA-ի հետ համագործակցող կազմակերպություններ
Մեր մոդելը
Լիցենզավորման մեր նորարարական մոդելը համադրում է համաշխարհային ընդգրկումն ու տեղական ազդեցությունը։ Դրա շնորհիվ 2009 թվականից ի վեր SIA ծրագիրն իրականացվել է ավելի քան 25 երկրում։
Մրցանակներ և ճանաչում
-
Emerging Europe Awards 2021-ի «Ներառական ձեռներեցություն» անվանակարգի հաղթող
2021 թվականին Բրյուսելում անցկացված Future of Emerging Europe Awards մրցանակաբաշխության ժամանակ SIA-ն հաղթող է ճանաչվել «Ներառական ձեռնարկատիրություն» անվանակարգում։ Հանրային քվեարկությամբ այս մրցանակին արժանանալը գնահատանքի արտահայտություն էր COVID-19 համաճարակի ընթացքում մարգինալացված համայնքների հետ SIA-ի կատարած աշխատանքի համար։
-
2021 թ․-ի քաղաքացիական հասարակության լավագույն կազմակերպություն
Ավստրիայի տնտեսական պալատի (WKÖ) իրականացրած հետազոտության արդյունքում, որին մասնակցել են սոցիալական նորարարության ոլորտի ավստրիացի փորձագետներ, SIA-ն ճանաչվել է սոցիալական նորարարության ոլորտում Ավստրիայի քաղաքացիական հասարակության ամենաառաջադեմ կազմակերպությունը։ Փորձագետները նաև ընդգծել են SIA-ի առանցքային դերը երկրում սոցիալական նորարարության էկոհամակարգի զարգացման գործում։
-
Trigos մրցանակ 2019թ.
2019 թվականի TRIGOS մրցանակաբաշխության ժամանակ SIA-ն հաղթող է ճանաչվել «Միջազգային ներգրավվածություն» անվանակարգում։
TRIGOS-ը Ավստրիայում պատասխանատու բիզնեսի ոլորտի ամենահեղինակավոր մրցանակն է։ 2019 թվականին մրցանակի էին հավակնում 147 կազմակերպություններ, որոնցից վեցը մրցանակի են արժանացել վեց տարբեր անվանակարգերում։ Մրցանակը շնորհվում է այն կազմակերպություններին, որոնք իրենց օրինակելի գործունեությամբ նպաստում են Ավստրիայի հասարակության, տնտեսության և շրջակա միջավայրի կայուն ապագայի կերտմանը։
-
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղեցույց 2019
CSR-Guide 2019-ում SIA-ն ճանաչվել է որպես լավագույն փորձի օրինակ՝ «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) համագործակցություններ» անվանակարգում։
-
-