Մեր մասին
Social Impact Award-ը աջակցում է երիտասարդ, վաղ փուլի սոցիալական ձեռներեցներին սոցիալական մարտահրավերներին հակազդող նորարարական բիզնես լուծումների մշակման և իրականացման գործում:

Աշխատակազմ
Մեր աշխատակազմը բաղկացած է նպատակասլաց անհատներից, ովքեր ունեն երիտասարդությանը հզորացնելու ընդհանուր տեսլական: Մենք քրտնաջան աշխատում ենք ծրագրի որակը բարելավելու և մեր ազդեցությունը խորացնելու ուղղությամբ:

Առաքելություն
Արդյունավետ աշխատանքը պահանջում է հստակ «ինչու՞»: Մենք ինտեգրում ենք մեր տեսլականն ու փոփոխության տեսությունը այն ամենի մեջ, ինչ անում ենք:

Պատմություն
2009 թ․ մեր հիմնադրումից ի վեր շատ բան է փոխվել։ Վերջին տարիներին մենք արձանագրել ենք կարևոր իրադարձություններ ու հանգրվաններ, և ընդլայնել մեր միջազգային ազդեցությունը ավելին քան երբևէ կարող էինք երազել:

Մամուլ
Մեր գործունեությունը լուսաբանվում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցների կողմից: Լրատվամիջոցները մեզ համար կարևոր գործընկերներ են, որոնց շնորհիվ մենք կարող ենք արդյունավետ կերպով բարձրացնել սոցիալական ձեռնարկատիրության մասին իրազեկությունը և ներկայացնել այն լայն հանրությանը։