Ծրագիր
Մեր ծրագիրն օգնում է երիտասարդներին բացահայտել սոցիալական ձեռներեցության ոլորտը և կատարել իրենց առաջին քայլերը սոցիալական ձեռնարկություն ստեղծելու ուղղությամբ: 2009 թվականից ի վեր ծրագիրը խրախուսել է ավելի քան 25 երկրների երիտասարդ սոցիալական ձեռներեցների։
-
Համաշխարհային ընդգրկում 47 Նախորդ տարի SIA-ի գործունեությամբ ընդգրկված քաղաքներ -
Երիտասարդների մասնակցություն 4.481 Նախորդ տարի ամբողջ աշխարհում SIA-ի աշխատարանների և միջոցառումների մասնակիցներ
Ազդեցություն
Մենք ձգտում ենք աշխարհով մեկ խորն ազդեցություն ստեղծել տեղական համայնքներում: Մեր հաջողությունը չափվում է հենց այս ազդեցությամբ, որի մասին հրապարակում ենք տարեկան զեկույց:
-
Երիտասարդների մասնակցություն 75.000+ 2009 թվականին SIA-ի հիմնադրումից ի վեր ամբողջ աշխարհում աշխատարանների և միջոցառումների մասնակիցների ընդհանուր թիվը -
Միջազգային ընդգրկում 29 Երկրներ, որտեղ 2009 թվականից ի վեր իրականացվել է SIA ծրագիրը
Գործընկերներ
Տարբեր ոլորտների դերակատարների հետ խորը համագործակցությունը մեր աշխատանքի հաջողության անբաժանելի մասն է: Մեր առաքելությունն իրականացնելու համար մենք մեր ֆինանսական և էկոհամակարգի գործընկերների հետ բովանդակալից համագործակցության լայն շրջանակ ենք զարգացնում:
Շրջանավարտների համայնք
Մեր համայնքի մասը դառնալով, Դուք հնարավորություն կունենաք միանալ հաջողակ սոցիալական ձեռներեցների տեղական և միջազգային հանրությանը, և ոգեշնչել ու քաջալերել միմյանց:
Մեր մասին
Social Impact Award-ը աջակցում է երիտասարդ, վաղ փուլի սոցիալական ձեռներեցներին սոցիալական մարտահրավերներին հակազդող նորարարական բիզնես լուծումների մշակման և իրականացման գործում:
Հրապարակումներ
Ոգեշնչվե՛ք մեր տեղական սոցիալական ձեռներեցության համայնքի հետաքրքիր ու ոգևորիչ պատմություններով: