1. Գլխավոր
  2. Ծրագիր
  3. Դիմել ծրագրին

Ներկայացրե՛ք Ձեր գաղափարը

Դիմե՛ք մեր ինկուբացիոն ծրագրին և զարգացրե՛ք ձեր գաղափարը։ Այստեղ կգտնեք հայտը պատշաճ կազմելու համար անհրաժեշտ հիմնական տեղեկությունները։

Մեր ինկուբացիոն ծրագրում կստանաք անհրաժեշտ միջոցներն ու աջակցությունը՝ ձեր գաղափարը հաջողակ ձեռնարկության վերածելու համար։ Տեղերը սահմանափակ են, ուստի մասնակցել ցանկացողներին խնդրում ենք հայտ ներկայացնել։ Փորձագետներից կազմված ժյուրին ընտրում է ամենախոստումնալից գաղափարները՝ հաշվի առնելով դրանց սոցիալական ազդեցության ներուժը, նորարարական բնույթը, իրագործելիությունն ու թիմի կարողությունները։

Ընտրված մասնակիցները հնարավորություն են ստանում՝

  • Մենթորների աջակցությամբ ստուգելու իրենց բիզնես մոդելի կենսունակությունն ու ակնկալվող սոցիալական ազդեցությունը, մշակելու գաղափարի նախատիպը և ձեռք բերելու առաջին աջակիցներին ու հաճախորդներին։
  • Արժանանալու Social Impact Award մրցանակին՝ ստանալով ֆինանսավորում, ճանաչում և SIA-ի ամենամյա գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն։
  • Միանալու շրջանավարտների մեր միջազգային համայնքին, որը համախմբում է ավելի քան 25 երկրի ավելի քան 1000 սոցիալական ձեռնարկատերերի։

Ընտրության գործընթաց

  1. Համապատասխանության ստուգում

    SIA-ի տեղական թիմն ուսումնասիրում է բոլոր հայտերը՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են մասնակցության պայմաններին։

  2. Ժյուրիի ընտրություն

    Մասնավոր, պետական և քաղաքացիական հասարակության ոլորտների փորձագետներից կազմված մեր ժյուրին գնահատում է հայտերը՝ ըստ սահմանված չափանիշների։

  3. Եզրափակիչ մասնակիցների հայտարարում

    Մեր տեղական թիմը հատուկ միջոցառման ժամանակ ներկայացնում է ինկուբացիոն ծրագրին մասնակցելու համար ընտրված թիմերին։

  4. Հայտի վերաբերյալ դիտարկումներ

    Մեր տեղական թիմը բոլոր դիմորդներին հնարավորություն է տալիս ստանալու իրենց հայտի վերաբերյալ կարծիք և խորհուրդներ՝ անկախ նրանից՝ անցել են եզրափակիչ փուլ, թե ոչ։

Մեր ժյուրին

Մեր տեղական ժյուրին ընտրում է ամենախոստումնալից գաղափարները՝ ինկուբացիոն ծրագրում ընդգրկելու համար։

Մեր ժյուրիի անդամները

Համապատասխանության չափանիշներ

Մասնակցության միասնական պայմաններն օգնում են մեզ աջակցել երիտասարդներին սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում իրենց առաջին քայլերն անելիս։ Դիմելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պահանջները՝

  1. Դիմող թիմի հիմնական կազմի բոլոր անդամները պետք է լինեն 14–30 տարեկան, քանի որ ծրագիրը նախատեսված է երիտասարդների համար։
  2. Կարելի է ներկայացնել ինչպես դեռ չիրագործված գաղափարներ, այնպես էլ իրականացման սկզբնական փուլում գտնվող նախագծեր։ Վերջիններիս դեպքում նախագիծը պետք է մեկնարկած լինի նախորդ տարվա հունվարի 1-ից հետո։
  3. Հայտը ներկայացնելու պահին նախագիծը չպետք է արտաքին աղբյուրներից ստացած լինի ընդհանուր առմամբ 6000 եվրոն գերազանցող պաշտոնական մեկնարկային ֆինանսավորում՝ ներդրումների, դրամաշնորհների, դրամական մրցանակների կամ այլ ձևով։
  4. Դիմորդը չպետք է նախկինում նույն գաղափարով մասնակցած լինի SIA-ի ինկուբացիոն ծրագրին կամ նախորդ տարիներին արժանացած լինի Social Impact Award մրցանակին։

Դիմորդների տպավորությունները

  • Social Impact Award-ը բացահայտում է երիտասարդների նորարարական գաղափարները՝ ուղղված Հայաստանում տարբեր խնդիրների լուծմանը։ Մասնակիցներից շատերը շարունակել են իրենց ճանապարհը՝ հիմնելով սոցիալական ձեռնարկություններ, որոնք բարելավում են մարդկանց կյանքը և շոշափելի փոփոխություններ բերում։ Ուրախալի է, որ երիտասարդ նորարարներն ունեն իրենց գաղափարները զարգացնելու, միմյանցից սովորելու, մրցանակի արժանանալու և նոր հաջողությունների հասնելու այս հնարավորությունը։

    SIA Expert Նազարեթ Սեֆերյան Business, Sustainability, and Social Entrepreneurship Professional
  • SIA ծրագրում մենթորության ընթացքում ծանոթանում ենք բազմաթիվ ոգեշնչող ու ինքնատիպ նախաձեռնությունների և օգնում հստակեցնել ու զարգացնել դրանց գաղափարները։ Ինկուբացիոն փուլը ներառում է ոչ միայն օգտակար դասընթացներ ու աշխատարաններ, այլև հնարավորություն է տալիս արժեքավոր կապեր հաստատելու և նոր համագործակցություններ սկսելու։

    SIA Mentor Միշա Պողոսյան Գործադիր տնօրեն BAL marketing and creative LAB

Ժամանակացույց

  1. Հայտերի ընդունում

    Առաջին քայլն արեք այստեղ․ հայտ ներկայացրեք մեր երկրում իրականացվող ինկուբացիոն ծրագրին մասնակցելու համար։

  2. Հայտերի ընդունման ավարտ

    Հայտերի ընդունումն ավարտվել է։ Փորձագետներից կազմված ժյուրին այժմ սկսում է գնահատել ներկայացված հայտերը։

  3. Եզրափակչի մասնակիցների հայտարարություն

    Ինկուբացիոն ծրագրի համար ընտրված ամենախոստումնալից նախաձեռնությունները կներկայացնենք այդ առիթով կազմակերպվող միջոցառմանը։ Մուտքը բաց է բոլոր ցանկացողների համար։

  4. Հետադարձ կապ

    Ինկուբացիոն ծրագրում չընդգրկվելը ճանապարհի ավարտը չէ։ Բոլոր դիմորդները կարող են մեր փորձագիտական ժյուրիից ստանալ իրենց հայտի վերաբերյալ դիտարկումներ և խորհուրդներ՝ շարունակելու իրենց նախաձեռնության զարգացումը։

Մեր գործընկերները