1. Գլխավոր
  2. Ծրագիր
  3. Բացահայտման փուլ

Բացահայտե՛ք սոցիալական ձեռներեցությունը

Բացահայտե՛ք սոցիալական ձեռնարկատիրության հնարավորությունները։ Մեր միջոցառումները, աշխատարաններն ու դասընթացները կօգնեն ձեզ ճանաչել ոլորտը և սովորել՝ ինչպես հիմնել ձեր սեփական սոցիալական ձեռնարկությունը։

Մեր առաջարկած ներգրավման տարբեր ձևաչափերն օգնում են ձեզ դրական փոփոխություններ նախաձեռնել։ Տեսաշարերից մինչև առերես միջոցառումներ՝ դրանք հնարավորություն են տալիս ծանոթանալու սոցիալական ու բնապահպանական խնդիրների լուծման ուղիներին, ձեռք բերելու նոր հմտություններ և գտնելու համախոհներ։

  • Artboard 5
    Մասնակցություն
    75.000+ 2009 թվականից ի վեր SIA-ի աշխատարանների ու միջոցառումների մասնակիցների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում
  • Ինկուբացիային մասնակցելու հայտեր
    6.815 2009 թվականից ի վեր SIA-ի տեղական ինկուբացիոն ծրագրերին ներկայացված հայտերի ընդհանուր թիվը
  • Բովանդակության համապատասխանություն
    84.4% Նախորդ տարվա SIA-ի մասնակիցների տոկոսը, որոնք կրթական ձևաչափերը համարել են հետաքրքիր և իրենց կարիքներին համապատասխան

Մասնակիցների տպավորություններ

  • Social Impact Award-ը Հայաստանում փոփոխությունների ձգտող երիտասարդների համար ստեղծում է աջակցող միջավայր՝ իրենց նորարարական բիզնես գաղափարները զարգացնելու համար։ Ծրագրի դասընթացներն ընդգրկում են ձեռնարկատիրության հիմնական ուղղությունները՝ բիզնես մոդելի մշակում, սոցիալական նորարարություն, մարքեթինգ և սոցիալական ազդեցության չափում։ Մասնակիցները ձեռք են բերում գործնական գիտելիքներ, կապեր հաստատում համախոհների հետ և սովորում համագործակցել՝ դառնալով մեկ համայնքի անդամներ։

    Jury Member, SIA Expert Արման Խաչատրյան Գործառնական տնօրեն Codeex

Մեր գործընկերները