1. Գլխավոր
  2. Մեր մասին
  3. Պատմություն

Պատմություն

2009 թ․-ի մեր հիմնադրումից ի վեր շատ բան է փոխվել։ Վերջին տարիներին հասել ենք կարևոր հանգրվանների և ընդլայնել մեր միջազգային ազդեցությունը՝ գերազանցելով անգամ մեր ամենահամարձակ սպասումները։

Միջազգային պատմություն

  1. Սկիզբը

    Պիտեր Վանդորը հիմնում է Social Impact Award-ը՝ պարզելու, թե արդյո՞ք Ավստրիայում կան սոցիալական ձեռնարկատերեր։ Նրա որոնումները պսակվում են հաջողությամբ․ SIA-ի առաջին մրցանակին արժանանում է Project-E-ն՝ Եթովպիայում ծնողազուրկ աղջիկների համար գործող արհեստագործական դպրոցը։

  2. Ընդլայնման առաջին քայլերը

    Social Impact Award-ն իր առաջին քայլերն է անում Ավստրիայի սահմաններից դուրս։ Լիցենզավորման նորարարական մոդելի և Impact Hub Prague-ի ու Repot-ի աջակցության շնորհիվ ծրագիրը մեկնարկում է Չեխիայում և Ռումինիայում։

  3. SIA-ի զարգացումն ու ամրապնդումը

    SIA-ն իր գործունեությունն է ծավալում Եվրոպայի 10 երկրներում՝ աջակցելով ավելի քան 4000 սոցիալական ձեռնարկատերերի։ Ծրագրի նախկին հաղթող Յակոբ Դեթերինգը ստանձնում է գործադիր տնօրենի պաշտոնը՝ նոր թափ հաղորդելով ինկուբացիոն ծրագրի զարգացմանն ու համայնքի ամրապնդմանը։

  4. SIA առաջին գագաթնաժողովը

    Վիեննայում տեղի է ունենում SIA-ի առաջին գագաթնաժողովը՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրներում իրականացվող SIA ինկուբացիոն ծրագրերի հաղթողներին։

  5. Համաշխարհային ներկայություն

    Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի 20 երկրներում իրականացվող SIA-ն հասանելի է դառնում ավելի քան 6000 երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի։ Ինկուբացիոն ծրագիրը վերամշակվում է՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով մենթորական աջակցությանը և նախատիպերի մշակմանը։

  6. Դիմակայունություն՝ համավարակի պայմաններում

    COVID-19 համավարակը պատուհասում է ողջ աշխարհը։ SIA-ն իր ամբողջ ծրագիրն իրականացնում է առցանց՝ աջակցելով հազարավոր երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի՝ սոցիալական նորարարությունը հետհամավարակային վերականգնման հիմքում դնելու գործում։

  7. Նոր նորմալը

    COVID-19-ի սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց՝ աշխարհի տարբեր երկրներում աստիճանաբար վերսկսվում են SIA-ի առերես հանդիպումները։ Ծրագիրը հաջողությամբ մեկնարկում է ևս չորս երկրում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Գերմանիայում, Սլովենիայում և Ուկրաինայում։ Մի շարք նոր ձևաչափերի ներդրման շնորհիվ SIA-ի գործունեության ազդեցությունը հասնում է աննախադեպ ծավալների։

  8. Շրջադարձային տարի

    SIA ծրագիրն իրականացվում է 18 երկրում՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը նաև դեպի Մերձավոր Արևելք։ Առաջին անգամ Եվրոպայի տարբեր երկրներում կազմակերպվում է «Journey to Impact» խորագրով արվեստի ցուցահանդեսների շարք՝ ներկայացնելով երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի ոգեշնչող պատմությունները։

  9. SIA ծրագիրը մեկնարկում է 18 երկրում՝ ընդլայնվելով նաև դեպի Մերձավոր Արևելք։ Առաջին անգամ SIA-ն Եվրոպայի տարբեր երկրներում կազմակերպում է «Journey to Impact» («Ճանապարհ դեպի ազդեցություն») խորագրով արվեստի ցուցահանդեսների շարք՝ ներկայացնելով երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի ոգեշնչող պատմությունները։

  10. Նոր ռազմավարություն

    Մեկամյա աշխատանքի արդյունքում SIA-ն հստակեցնում է մինչև 2030 թվականն իր զարգացման նպատակները՝ ձևակերպելով նոր առաքելություն, տեսլական, մանիֆեստ և փոփոխության տեսություն։ Կազմակերպությունը նաև վերանայում է իր կառավարման կառուցվածքը՝ խորհրդատվական խորհրդի փոխարեն ձևավորելով ղեկավար խորհուրդ։ Ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվում է՝ ներառելով Հնդկաստանն ու Մեքսիկան։

Տեղական պատմություն

  1. SIA-ն գալիս է Հայաստան

    Ծրագիրը Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է 2019 թվականի մայիսի 7-ին։ Հայաստանի տարբեր քաղաքներից ներկայացվում է 84 հայտ։ Ընտրված 25 սոցիալական ձեռնարկատիրական գաղափարները զարգացվում են ինկուբացիոն ծրագրի շրջանակում։

  2. Կովիդ-19 և Պատերազմ․․․

    Համավարակի և Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով SIA 2020 ծրագիրն իրականացվում է առցանց, սակայն երիտասարդների՝ փոփոխություններ բերելու ձգտումը չի մարում։ Ներկայացվում է 30 հայտ, որոնցից ընտրված 13 գաղափարները զարգացվում են ինկուբացիոն ծրագրի շրջանակում։

  3. Վերականգնման տարի

    Հետպատերազմյան դժվարությունները չեն կոտրում երիտասարդների՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու վճռականությունը։ Ծրագրին ներկայացվում է 17 հայտ, որոնցից ընտրված ինը թիմերը զարգացնում են իրենց գաղափարները ինկուբացիոն փուլում և մասնակցում SIA-ի առցանց միջազգային գագաթնաժողովին։

  4. Մասնակցություն SIA գագաթնաժողովին

    SIA Armenia 2022-ի հաղթողներից Անդրանիկ Պապոյանն ու շրջանավարտներ Նելլի Դավթյանը (2019) և Շողեր Աթանեսյանը (2020) հնարավորություն են ստանում Վիեննայում միանալու աշխարհի տարբեր երկրների սոցիալական ձեռնարկատերերին՝ նոր կապերի, գաղափարների ու համագործակցության համար։

  5. SIA Retreat Գյումրիում

    Ինչպիսի՜ հիշարժան տարի։ Ամռանը Հայաստանն առաջին անգամ հյուրընկալեց SIA Retreat-ը՝ Գյումրիում համախմբելով SIA-ի համակարգողներին աշխարհի տարբեր երկրներից։

  6. SIA՝ սահմաններից անդին

    SIA Armenia-ն և SIA Georgia-ն օգոստոսի 20–23-ը Դիլիջանում անցկացրին համատեղ երիտասարդական հավաք՝ համախմբելով երկու երկրների 15 նախաձեռնություն ներկայացնող 38 մասնակցի։ Սա նրանց առաջին նման ծավալի համագործակցությունն էր։

Մեր թիմը

Մեր թիմը հետևողականորեն աշխատում է՝ բարելավելու ծրագրի որակն ու մեծացնելու դրա ազդեցությունը։

Ծանոթացե՛ք մեր թիմին

Մեր առաքելությունը

Մեր ողջ գործունեությունն ու ռազմավարական որոշումները հիմնված են հստակ տեսլականի և առաքելության վրա։

Ավելին

Մեր ազդեցությունը

2009 թվականից ի վեր SIA-ն աջակցել է հազարավոր երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի՝ ավելի քան 25 երկրում։

Ավելին