Ոչ ֆինանսական գործընկերություններ
Մեր աշխատանքի համար կարևոր է սերտ համագործակցությունը՝ թե՛ առանձին ոլորտների ներսում, թե՛ տարբեր ոլորտների միջև։ Գործընկերների մեր լայն ցանցն օգնում է ձևավորել սոցիալական ձեռնարկատիրության ամուր էկոհամակարգ՝ տեղական և միջազգային մակարդակներում։
Գործընկերության տեսակներ
SIA-ի կառուցվածքը հնարավորություն է տալիս ձևավորելու բազմաբնույթ գործընկերություններ։ Մեր գործող ռազմավարության շրջանակում ձգտում ենք համագործակցություն զարգացնել հետևյալ ուղղություններով՝
- Իրազեկման ընդլայնում․ մենք ոգեշնչում ենք երիտասարդներին զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ՝ որպես հասարակության կարևոր խնդիրներին գործնական լուծումներ տալու ուղի։ Օրինակ՝ պատրաստ ենք համագործակցել համանման լսարան ունեցող կազմակերպությունների հետ՝ փոխադարձաբար տարածելու մեր նախաձեռնությունների մասին տեղեկությունները։
- Առցանց կրթություն․ խնամքով մշակված և հասանելի կրթական ծրագրերի միջոցով օգնում ենք երիտասարդներին բացահայտել ու զարգացնել իրենց ներուժը՝ որպես նորարարներ և ձեռնարկատերեր։ Օրինակ՝ եթե ստեղծում եք որակյալ ու փոխներգործուն ուսումնական նյութեր, կարող ենք դրանք ներառել մեր կրթական ծրագրերում։
- Մասնագիտական այլընտրանքային ուղիներ․ այն մասնակիցներին, որոնք դեռ պատրաստ չեն սեփական ձեռնարկությունը հիմնելուն, առաջարկում ենք մասնագիտական այլ հնարավորություններ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում։ Օրինակ՝ եթե կազմակերպում եք գործնական ուսուցման կամ աշխատանքային փորձառության ծրագրեր, կարող ենք դրանց մասին տեղեկացնել մեր մասնակիցներին։
- Աջակցություն շրջանավարտներին․ մենք նպաստում ենք SIA-ի նախորդ տարիների եզրափակիչ փուլի մասնակիցների և հաղթողների համար աջակցող միջավայրի ձևավորմանը՝ խթանելու նրանց երկարաժամկետ զարգացումը։ Օրինակ՝ եթե սոցիալական ձեռնարկատերերին առաջարկում եք աջակցության ծրագրեր կամ ծառայություններ, կարող ենք դրանք ներառել մեր համայնքային նախաձեռնություններում։
Ազդեցության ցուցանիշներ
-
Լայն ընդգրկում 5,6M Նախորդ տարվա ոգեշնչող բովանդակության հասանելիությունը -
Երիտասարդների մասնակցություն 4.481 Նախորդ տարվա SIA աշխատարանների ու միջոցառումների մասնակիցներն ամբողջ աշխարհում -
Ձեռնարկությունների զարգացում 183 Նախորդ տարի ամբողջ աշխարհում SIA-ի ինկուբացիոն ծրագիրն անցած ձեռնարկությունները -
Համաշխարհային ազդեցություն 1.554 SIA-ի ինկուբացիոն ծրագրերն անցած ձեռնարկությունների ընդհանուր թիվը
Մեր ազդեցությունը
2009 թվականից ի վեր SIA-ն աջակցել է հազարավոր երիտասարդ սոցիալական ձեռնարկատերերի՝ ավելի քան 25 երկրում։
Գործընկերների տպավորությունները
-
Social Impact Award-ը հիշեցնում է մեզ հավաքական բարեկեցության կարևորության մասին, իսկ մենք միայն ուրախ ենք, որ այս ինքնատիպ նախաձեռնության մաս ենք կազմում։ Միասնական ջանքերով մենք կարող ենք ստեղծել մի միջավայր, որտեղ սոցիալական ձեռներեցությունը կզարգանա, որտեղ ավելի մեծ աջակցություն կստանան սոցիալական խնդիրներ հասցեագրող նորարարական լուծումները, և որտեղ բիզնեսի ուժը կաշխատի հանուն հասարակության բարօրության:
SIA Partner Աննա Ալլահվերդյան Արարատ Բանկի հասարակայնության հետ կապերի գծով գործադիր տնօրենի խորհրդական AraratBank -
Social Impact Award-ը բացահայտում է երիտասարդների նորարարական գաղափարները՝ ուղղված Հայաստանում տարբեր խնդիրների լուծմանը։ Մասնակիցներից շատերը շարունակել են իրենց ճանապարհը՝ հիմնելով սոցիալական ձեռնարկություններ, որոնք բարելավում են մարդկանց կյանքը և շոշափելի փոփոխություններ բերում։ Ուրախալի է, որ երիտասարդ նորարարներն ունեն իրենց գաղափարները զարգացնելու, միմյանցից սովորելու, մրցանակի արժանանալու և նոր հաջողությունների հասնելու այս հնարավորությունը։
SIA Expert Նազարեթ Սեֆերյան Business, Sustainability, and Social Entrepreneurship Professional
Կապ հաստատե՛ք մեզ հետ
Յուրաքանչյուր հաջողության պատմություն սկսվում է զրույցից։ Կապ հաստատե՛ք մեզ հետ՝ մեր աշխատանքի և համագործակցության հնարավորությունների մասին ավելին իմանալու համար։