Դարձե՛ք սոցիալական ձեռնարկատեր
Մեր ծրագիրն օգնում է երիտասարդներին բացահայտել սոցիալական ձեռներեցության ոլորտը և կատարել իրենց առաջին քայլերը սոցիալական ձեռնարկություն ստեղծելու ուղղությամբ: 2009 թվականից ի վեր ծրագիրը խրախուսել է ավելի քան 25 երկրների երիտասարդ սոցիալական ձեռներեցների։
-
Մասնակցություն 75.000+ 2009 թվականից ի վեր SIA-ի աշխատարանների ու միջոցառումների մասնակիցների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում -
Ինկուբացիային մասնակցելու հայտեր 6.815 2009 թվականից ի վեր SIA-ի տեղական ինկուբացիոն ծրագրերին ներկայացված հայտերի ընդհանուր թիվը
Բացահայտման փուլ
Բացահայտե՛ք սոցիալական ձեռնարկատիրության հնարավորությունները։ Մեր միջոցառումները, աշխատարաններն ու դասընթացները կօգնեն ձեզ ճանաչել ոլորտը և սովորել՝ ինչպես հիմնել ձեր սեփական սոցիալական ձեռնարկությունը։
Դիմել ծրագրին
Դիմե՛ք մեր ինկուբացիոն ծրագրին և զարգացրե՛ք ձեր գաղափարը։ Այստեղ կգտնեք հայտը պատշաճ կազմելու համար անհրաժեշտ հիմնական տեղեկությունները։
Ինկուբացիա
Մեր ինկուբացիոն ծրագրում արե՛ք ձեր առաջին քայլերը որպես սոցիալական ձեռնարկատեր։ Այստեղ կստանաք անհրաժեշտ միջոցներն ու աջակցությունը՝ ձեր գաղափարը հաջողակ ձեռնարկության վերածելու համար։
SIA մրցանակը
Չորս ամենախոստումնալից նախագծերը կարժանանան Social Impact Award մրցանակին։ Միջազգային ճանաչում ունեցող այս մրցանակը ձեր նախաձեռնությանը կբերի ճանաչում, համագործակցության նոր հնարավորություններ և մեկնարկային ֆինանսավորում։
-
Համաշխարհային ազդեցություն 1.554 SIA-ի ինկուբացիոն ծրագրերն ավարտած ձեռնարկություններ -
Նախնական ֆինանսավորում 92.546 Ինկուբացիոն ծրագրի մասնակիցներին տրամադրված դրամական պարգևների ընդհանուր գումար
Շրջանավարտների համայնք
Միանալով մեր համայնքին՝ կապեր կհաստատեք տեղական և միջազգային հաջողակ սոցիալական ձեռնարկատերերի հետ՝ ոգեշնչելով ու քաջալերելով միմյանց։
Առաքելություն
Արդյունավետ աշխատանքը սկսվում է նպատակի հստակ գիտակցումից։ Մեր յուրաքանչյուր քայլը բխում է մեր տեսլականից և փոփոխության տեսությունից։