Jury Member

Գևորգ Պողոսյան

Bio

Գևորգը սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի ջատագովներից է: Նա տպավորիչ փորձառություն ունի այս ոլորտում, որը սկիզբ է առնում 2012 թվականից, երբ նա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակի ավագ խորհրդատուն և ղեկավարն էր, որտեղ էլ ի թիվս մի շարք այլ օրենսդրական բարեփոխումների, համակարգում էր Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման հայեցակարգի աշխատանքային խումբն ու փաստաթղթի մշակման ողջ գործընթացը։

Նա մասնագիտացած է տեսչական բարեփոխումների ու փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) առնչվող բարեփոխումների աշխատանքում, ինչպես նաև պետական և մասնավոր երկխոսության գործընթացում։ Գևորգը ունի նաև բազմամյան փորձ որպես մենթոր և բիզնես խորհրդատու։

2009-2012 թթ․ Գևորգը հանդիսացել է ՀՀ տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարը, 2012- 2021 ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի (ներկայումս՝ Հայաստանի ներդրումային խորհուրդ) ղեկավարը, իսկ 2021 թվականից Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրենն է։

Գևորգն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ և վարկ բաժինը և հանդիսանում է տնտեսական գիտությունների թեկնածու։

Contact

Jury Member Գևորգ Պողոսյան Գործադիր տնօրեն Impact Hub Yerevan