1. Գլխավոր
  2. Մեր մասին
  3. Առաքելություն

Առաքելություն

Building a world where youth realize their potential as agents of change social entrepreneurs innovators active citizens

Արդյունավետ աշխատանքը պահանջում է հստակ «ինչու՞»: Մենք ինտեգրում ենք մեր տեսլականն ու փոփոխության տեսությունը այն ամենի մեջ, ինչ անում ենք:

Փոփոխության տեսությունը

Իրենց կարողությունները, ցանկություններն ու հետաքրքրությունները հաջողակ սոցիալական ձեռներեցության վերածելուն ուղղած երիտասարդների հզորացումը առանցքային գործոն է սոցիալական հրատապ խնդիրների և մարտահրավերների լուծման համար: Անկախ նրանից, թե դրանց ադեցությունը կլինի տեղական կամ միջազգային մակարդակում: Այնուամենայնիվ, ընթացիկ հետազոտությունը ցույց է տալիս, որ երիտասարդությունը չի ստանում բազմակողմանի աջակցություն՝ դառնալու ակտիվ քաղաքացիներ և սոցիալական նորարարներ: Ամենակարևոր խնդիրներն են՝

  • Դրական օրինակների բացակայություն։ Անհատներ, ինչպիսիք են ծնողները և ուսուցիչները, որոնք կարևոր օրինակ են ծառայում, հաճախ տեղյակ չեն ձեռներեցության և սոցիալական նորարարության հետ կապված հնարավորությունների մասին: Իրազեկվածության այս պակասը հանգեցնում է ձեռնարկատիրական գործունեության քիչ կամ անխրախուսելիությանը, կամ նույնիսկ բացասական սոցիալական վերաբերմունքի, որոնք խոչընդոտ են հանդիսանում ձեռնարատիրություն սկսելու համար: (Schleicher, 2015)
  • Հմտությունների պակաս։ Ինստիտուցիոնալացված կրթության և վերապատրաստման ծրագրերը բավարար չեն ձեռնարկատիրական վերաբերմունքի և հմտությունների զարգացման համար: Չնայած վերջին տարիներին այս ոլորտում առկա բարելավումներին, նրանք հիմնականում ուսանողներին պատրաստում են վճարովի աշխատանքի: (Փոթեր, 2008):
  • Ռեսուրսների բացակայություն: Երիտասարդները սովորաբար չունեն մարդկային, ֆինանսական և սոցիալական կապիտալ, որն անհրաժեշտ է նոր նախագիծ կամ սոցիալական ձեռնարկություն ստեղծելու և այն հաջողությամբ ղեկավարելու համար: Նրանք նաև ավելի քիչ ոլորտային, կառավարման կամ ձեռնարկատիրական փորձ ունեն, քան իրենցից տարեցները: Ավելին, ֆինանսական շուկաները կարող են կողմնակալ լինել երիտասարդ բիզնեսներին/նախագծերին աջակցելուց, իսկ երիտասարդներին պատկանող ձեռնարկությունները կարող են ապրանքային շուկաներում նաև բախվել «խտրականության» հետ, երբ հաճախորդները թերահավատորեն են վերաբերվում իրենց արտադրանքի կամ ծառայությունների հուսալիությանը: (Schleicher, 2015)
  • Կապերի բացակայություն։ Երիտասարդները հաճախ ունեն սահմանափակ կապեր և բիզնեսի հետ կապված սոցիալական կապիտալ: Սա կարող է հետևանքներ ունենալ իրենց բիզնեսը հիմնելու, վարելու և հիմնական շահագրգիռ կողմերի (օրինակ՝ ֆինանսիստներ, հաճախորդներ, մատակարարներ) միջև «լեգիտիմություն» ստեղծելու համար: (Schleicher, 2015):

Տեղական միջոցառումներ անցկացնելով, սոցիալական ձեռներեցության վերաբերյալ սեմինարներ կազմակերպելով, իրականացնելով ինկուբացիոն ծրագրեր, որոնք օգնում են վավերացնել և նախատիպել ազդեցությունն ու բիզնես մոդելները, Social Impact Award-ն անդրադառնում է վերոնշյալ բոլոր 4 խնդիրներին և ուղղակիորեն հնարավորություն է տալիս երիտասարդներին իրացնել իրենց ներուժը՝ որպես փոփոխությունների գործակալ:

Այս մոտեցման հաջողությունն ընդգծվում է մեր մանրակրկտորեն չափված ազդեցության տվյալների միջոցով: Իր ստեղծման օրվանից SIA-ն դարձել է երիտասարդ սոցիալական ձեռներեցների համար աշխարհի ամենամեծ համայնքներից մեկը: Մենք ամեն տարի աջակցում ենք գրեթե 10000 երիտասարդ նորարարների և զարգացնում ենք ավելի քան 1000 ձեռնարկատիրական նախագծեր Եվրոպայի, Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան 25 երկրներում:

Ազդեցության ոլորտներ

  • Կրթություն

    Մեր անվճար և շատ մատչելի դասընթացները, միջոցառումները և վեբինարները թույլ են տալիս երիտասարդներին բացահայտել ձեռներեցության ոլորտը և սկսել իրենց գործունեությունը որպես սոցիալական նորարարներ:

  • Իրազեկում

    Ոգեշնչելով երիտասարդներին տեղական սոցիալական ձեռներեցների հազարավոր պատմություններով՝ բարձրացնում ենք սոցիալական ձեռներեցության մասին իրազեկությունը՝ որպես պոտենցիալ կարիերայի ճանապարհ և քաղաքացիական ներգրավվածության միջոց:

  • Համայնք

    Մենք դաստիարակում ենք երիտասարդ սոցիալական ձեռներեցների, փորձագետների, գործընկերների և աջակիցների մեր համաշխարհային համայնքը՝ կապելով նրանց միմյանց հետ և ընձեռելով բացառիկ հնարավորություններ:

  • Աջակցություն

    Մենք աջակցում ենք ամենախոստումնալից երիտասարդ սոցիալական ձեռներեցներին գործնական հմտություններով (know-how), մենթորությամբ, ցանցերի հասանելիությամբ և նախնական ֆինանսավորմամբ: Նաև առաջարկում ենք հնարավորությունների լայն տեսականի՝ ամրապնդելու նրանց տոկունությունը:

Մեր մոդելը

Մենք մշակել ենք եզակի և լայնամասշտաբ մի մոդել, որը SIA-ին թույլ է տվել 2009 թվականից ի վեր հասանելի դառնալ ավելի քան 25 երկրների երիտասարդությանը:

Իմանալ ավելին