1. Գլխավոր
  2. Հրապարակումներ
  3. SIA 2022 հաղթողները SIA միջազգային գագաթնաժողովում

SIA 2022 հաղթողները SIA միջազգային գագաթնաժողովում

Երիտասարդ սոցիալական ձեռներեցները հաջողության հասնելու հմտություններ են ձեռք բերում 2022 թվականի SIA գագաթնաժողովում:

Նոյեմբերի 15-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող Erste Campus-ը լի էր հուզմունքով․ 150 երիտասարդ սոցիալական նորարարներ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Արևելյան Աֆրիկայից հավաքվել էին մասնակցելու 2022 թվականի SIA գագաթնաժողովի մեկնարկին։

Այս տարի Social Impact Award-ն իրականացվում է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում։ Այն անցկացնում է ԵՎՄԱ-ն՝ Հայաստանում Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ և Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ։  SIA 2022-ի մրցանակները սահմանել էր Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի զարգացման ֆոնդը։

Քառօրյա միջոցառումը միշտ նախատեսված է եղել բացառապես SIA-ի հաղթողների համար։ Սակայն առաջին անգամ այն հյուրընկալեց նաև SIA շրջանավարտների աշխարհի ավելի քան 18 երկրներից:

Այս նորարարներին ոգեշնչելուց և նրանց նոր նախաձեռնությունները հաջորդ մակարդակ բարձրացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու գործիքներ տրամադրելուց բացի, SIA գագաթնաժողովը հարթակ է կապերն ամրապնդելու և օգնելու նրանց ներգրավվել աճող, կենսունակ SIA համայնքում:

SIA Summit 2022 selfie

SIA Summit 2022-ով ազդարարվեց վերադարձն օֆֆլայն հավաքների ձևաչափին՝ COVID-19-ի պատճառով 2 տարի առցանց լինելուց հետո։ Նաև դրա շնորհիվ էր, որ այս տարվա գագաթնաժողովն ավելի շատ նման էր փառատոնի։

Անշուշտ եղել են դասընթացներ և ցանցային նիստեր հինգ հիմնական ձևաչափերով՝ հմտություններ, լաբորատորիաներ, գործընկերներ, համայնք և արշավախմբեր: Մասնակիցները հնարավորություն ունեցան ավելին իմանալ ֆինանսական պլանավորման և դրամահավաքի, հանրային փիչինգի, թիմ ստեղծելու և շատ ավելիի մասին: Նրանք հեռացան իրենց ազդեցիկ սոցիալական ձեռնարկումները կառավարելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկություններով:

Ավելի քան 30 ձեռներեցներ, փորձագետներ և առաջնորդներ ներկայացրեցին իրենց պատկերացումներն ու փորձը հաջող և ազդեցիկ սոցիալական ձեռնարկությունների կառուցման և աճի վերաբերյալ: Նրանց թվում էին՝ Ավստրիայի կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի, շրջակա միջավայրի, էներգետիկայի, շարժունակության, նորարարության և տեխնոլոգիաների դաշնային նախարար Լեոնոր Գևեսլերը, Վիեննայի փոխքաղաքապետ և կրթության հարցերով քաղաքային խորհրդական Քրիստոֆ Վիդերքեհրը, ինչպես նաև Էրստե հիմնադրամի խորհրդի նախագահ Բորիս Մարթը։

Նիստերից բացի անցկացվեցին նաև գործընկերների հետ հանդիպումներ, որտեղ SIA-ի հաղթողները, շրջանավարտներն ու էկոհամակարգի տարբեր անդամներ անկաշկանդ, ոչ պաշտոնական և ստեղծագործ մթնոլորտում քննարկեցին և կիսվեցին գաղափարներով սոցիալական ձեռնարկությունների առջև ծառացած մարտահրավերների մասին:

SIA Summit 2022 Workshop

Գագաթնաժողովի շրջանակում մասնակիցները նաև հնարավորություն ունեցան այցելել  Վիեննայի ամենահետաքրքիր և նորարարական տարածքները, ձեռնարկություններն ու կազմակերպությունները, որոնց նպատակը սոցիալական տարբեր խնդիրների լուծմանն աջակցելն է։

Դրանցից էին՝ Ankerbrotfabrik-ը, Իմփաքթ Հաբ ՎիեննանHobby Lobby-ն, Social Entrepreneurship Center at WU Vienna-ն, Bikes and Rails Houseprojekt-ը, Vollpension-ը.

Այս ձեռնարկությունների և ձեռնարկատերերի թվում էին նախորդ տարիների SIA-ի հաղթողները կամ շրջանավարտները: Հատկապես հուզիչ էր նրանց հետ շփվելու և SIA-ից հետո նրանց ունեցած փորձի մասին լսելու հնարավորությունը, երբ նրանք նկարագրում էին, թե ինչպես է ծրագիրը նպաստել իրենց սոցիալական ձեռնարկատիրության ճանապարհի հաջողությանը:

Միևնույն ժամանակ, կազմակերպված նիստերը թույլ տվեցին նույն երկրի մասնակիցներին հավաքվել, խորությամբ ուսումնասիրել յուրաքանչյուր մասնակցի սոցիալական նախաձեռնության ամենակարևոր ու ամենաարդիական հարցերը, վերանայել ու վերագնահատել դրանք՝ նախքան վերամիավորվելն ու իրենց խմբի մյուս անդամների հետ քննարկումները սկսելը։

Սա օգնեց մասնակիցներին հասկանալ, թե ինչ կարող էին վերցնել և կիրառել իրենց միջավայրում, և թե ինչպես կարող էին աջակցել միմյանց իրենց ճանապարհորդության ընթացքում:

SIA Summit 2022 Session

Գագաթնաժողովն, իհարկե, միայն աշխատանքային չէր։ SIA Summit-ն այս տարի կարողացավ ստեղծել կատարյալ հավասարակշռություն աշխատանքի և կյանքի միջև:

Ամեն երեկո նիստերի ավարտից հետո ժամանակն էր զվարճանալու լավ երաժշտությամբ, խմիչքներով և խորտիկներով Belushi’s Vienna բարում, որը SIA-ի գագաթնաժողովի պաշտոնական հանդիպատեղին էր: Մասնակիցները կարողացան ոչ միայն շփվել և լիցքավորվել, այլև ավելի մտերմանալ ու կապեր ստեղծել գագաթաժողովի մյուս մասնակիցների հետ:

Ոչ պաշտոնական մթնոլորտն օգնում էր նրանց միասին խորհել այդ օրվա սովորածների շուրջ և ջերմ կենացներով նշել ձեռք բերված կապերն ու ընկերությունը:

SIA Summit 2022 Group Photo

Մի խոսքով, մասնակիցները կարող են անկեղծորեն ասել, որ SIA Summit 2022-ն իրագործեց այն ամենն, ինչ խոստացել էր. այն օգնեց զարգացնել ձեռնարկատիրական մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար անհրաժեշտ հմտությունները, երիտասարդ սոցիալական ձեռներեցներին կապեց համախոհների միջազգային համայնքի հետ, ովքեր կաջակցեն և կտոնեն նրանց տրանսֆորմացնող ճամփորդությունը, այն  ծանոթացրեց նրանց այլ ձեռնարկատերերի, գործընկերների և աշխարհահռչակ փորձագետների ոգեշնչող պատմություններին և իրական կյանքի փորձին, հնարավորություն տվեց կարծիքներ փոխանակել նույն էկոհամակարգի անդամների միջև՝ առիթ ընձեռելով հնարավոր համագործակցությունների և կապերի ստեղծման: