1. Գլխավոր
  2. Հրապարակումներ
  3. Girlopolis. Հայացք ուղղված համաշխարհային համայնքի կառուցմանը

Girlopolis. Հայացք ուղղված համաշխարհային համայնքի կառուցմանը

«Girlopolis» թիմը, որը կազմված է հիմնադիր Անի Պետրոսյանից և խորհրդի անդամ Լուսինե Թորոսյանից, ցանկանում է իր գաղափարով հասնել գենդերային հավասարության և հզորացնել բոլոր կանանց և աղջիկներին։

Այս տարի Social Impact Award-ը հանդիսանում է ԵՄ ֆինանսավորմամբ «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի մի մասը, և իրականացվում է EVPA-ի և Հայաստանում Impact Hub Yerevan-ի հետ համատեղ: Այս տարի Հայաստանն ուներ SIA-ի 9 եզրափակիչ անցած թիմեր, ովքեր պայքարում էին 1500 եվրո մրցանակի համար։

Բոլոր մասնակիցները նաև մրցում էին հեղինակություն և ճանաչում ձեռք բերելու համար, ինչը որոշվում էր Համայնքային վեարկությամբ: Նրանցից յուրաքանչյուրը հրապարակեց տեսահոլովակ՝ մոտ մեկուկես րոպե տևողությամբ, ներկայացնելով իր գաղափարն աշխարհին և այն թիմը, որը հավաքեց ամենաշատ ձայները՝ ճանաչվեց հաղթող: Այս տարի Girlopolis թիմին շնորհվեց Հայաստանի համայնքային քվեարկությամբ հաղթողի կոչումը և տրվեց Impact Hub Yerevan-ի 6-ամսյա անդամակցության հնարավորություն:

«Girlopolis» թիմը, որը կազմված է հիմնադիր Անի Պետրոսյանից և խորհրդի անդամ Լուսինե Թորոսյանից, ցանկանում է իր գաղափարով լուծել SDG 5-ը (հասնել գենդերային հավասարության և հզորացնել բոլոր կանանց և աղջիկներին): Girlopolis-ի հետ նրանք հատուկ թիրախավորում են բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները՝ հույս ունենալով այնտեղ հավասարեցնել կանանց դերը։ Այսպիսով, ի՞նչ է Girlopolis- ը: Առաջին հայացքից այն աղջիկների համար հաքաթոն է, որը խրախուսում է նրանց գաղափարները և լրացուցիչ հմտություններ տրամադրում բիզնեսում և ՏՏ ոլորտում կիրառելու համար:

Girlopolis Hackathon

Այնուամենայնիվ, ավելի ուշադիր ուսումնասիրելով, դուք կարող եք տեսնել ավելին: «Մենք ցանկանում էինք ստեղծել միմյանց աջակցող աղջիկների համայնք»,- անկեղծ հարցազրույցում ասաց հիմնադիր Անի Պետրոսյանը։ «Երբ մի մարդ տեսնում է մյուսի հաջողությունը, դա նրան մոտիվացիա է տալիս: Դա ինձ նույնպես մոտիվացնում է:»

Girlopolis-ի ստեղծման ամենամեծ խոչընդոտը, ըստ Անիի, տեղեկատվության բացակայությունն էր, թե ինչպես օրինական կերպով գրանցվել Հայաստանում որպես սոցիալական ձեռնարկություն։ «Մենք բոլորս ՏՏ մասնագետներ ենք,- ասաց նա,- և մենք չգիտեինք իրերի մարքեթինգային ասպեկտը»:

Girlopolis-ը պատահաբար հանդիպեց Social Impact Award-ին և Impact Hub Yerevan-ին: Երբ նրանք տեսան հայտարարությունը Facebook-ում, այն հետաքրքրություն առաջացրեց, և որքան ավելի էին փորփրում, այնքան նրանց հետաքրքրությունն ավելի էր մեծանում: Այն պահին, երբ նրանք նկատեցին, որ նախագիծը ներառում է մենթորություն՝ հասկացան, որ դա հնարավորություն է, որը չէին կարող բաց թողնել:

Social Impact Award 2021-ին մասնակցելը, այնուամենայնիվ, նրանց հնարավորություն տվեց սովորելու ոչ միայն մարքեթինգի հիմունքներ, այլև շատ ավելին: «Երբ նոր ստարտափ ունես, խորհրդատվություն ստանալը հաճախ չափազանց թանկ է», – ասաց Սաթենիկ Միրզոյանը: «Աշխատաժողովները վարում էին իսկական մասնագետներ։ Ինչ հարցեր էլ ունենայինք, նրանք կարող էին տալ մեզ անհրաժեշտ պատասխանները»:

Social Impact Award-ը նաև օգնեց նրանց ընդլայնել իրենց ծանոթությունների ցանցը: Փաստացի, նրանք կարողացան անցկացնել իրենց առաջին օֆլայն հաքաթոնը Impact Hub Yerevan-ի տարածքում: «Արդեն 2 հաքաթոն ենք անցկացրել՝ մեկը առցանց, մյուսը՝ օֆլայն»,- հուզված ասաց Անին, «Երկրորդին հայտ է ներկայացրել 350 հոգի, բայց մենք մանրակրկիտ ընտրություն ենք կատարել և մասնակից ընտրել 30 հոգու, որոնք բաժանվել են 6 թիմի»։

Girlopolis Hackathon

Հաքաթոնը կայացել է 3 օրվա ընթացքում։ Այս ընթացքում ձևավորվում են 6 թիմեր, որոնք հիմնականում կազմված են 1 մենեջերից, 1 ծրագրավորողից, 1 գրաֆիկ դիզայներից և 1 մարքեթոլոգից: Կազմավորումից հետո թիմերը պետք է ընտրեն իրենց առաջատարին և անցնեն թիմ կառուցելու վարժությունների: Առաջին օրը թիմերին առաջարկվում է կոնկրետ խնդրի լուծում մշակել:

Նրանց տրված է երեք օր այս առաջադրանքը կատարելու համար: Կա 2 հյուր բանախոս, ովքեր հրավիրված են ելույթ ունենալու հաքաթոնին: Մեկը դասախոս է, ով նրանց դասավանդում է որևէ առարկա, օրինակ՝ «Ինչպես կառուցել հաջողակ ստարտափ» կամ «Մարքեթինգի ներածություն», մինչդեռ մյուս բանախոսը մոտիվացնող/ոգեշնչող մարդ է: Այսինքն, մեկը, ով արդեն գերազանցել է այս ոլորտում և կարող է ոգեշնչել մասնակիցներին ավելի խորը սուզվելու թեմայի մեջ:

Սկզբում թիրախային լսարանը համալսարանի ուսանողներն էին, սակայն որոշ հետազոտություններից հետո Girlopolis-ի թիմը սկսեց կարծիքներ հավաքել, որ շատերը հետաքրքրված էին հարթակով, բայց չգիտեին, թե որտեղից սկսել: Հենց այդ ժամանակ Girlopolis- ի թիմը հասկացավ, որ անհրաժեշտ է ընդլայնել իրենց լսարանը՝ մինչև ավագ դպրոցի աշակերտները, քանի որ նրանք հենց նոր էին սկսելու իրենց ճանապարհը դեպի բարձրագույն կրթություն:

«Այնուհետև մենք որոշեցինք էլ ավելի ընդլայնել շրջանակը,- բացատրեց Սաթենիկը,- քանի որ մի կին կար, ով 32 տարեկան էր և ցանկանում էր փոխել իր աշխատանքային ոլորտը: Մտածեցինք՝ ինչո՞ւ թույլ չտալ, որպեսզի ավելի բարձր տարիքային խումբն էլ մասնակցի»։ Եվ այսպես, Girlopolis-ը դարձավ հարթակ 14-ից 35 տարեկան աղջիկների և կանանց համար:

Նրանք մեծ նպատակներ ունեն՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ։ «Շուտով նշելու ենք մեր 1-ամյակը, և ցանկանում ենք դա անել մեծ մասշտաբով»,- բացահայտեց Անին։ «Մենք ցանկանում ենք կազմակերպել ևս 2 հաքաթոն։ Իրականում, մենք նպատակներ ունենք, որպեսզի մեր հաքաթոնները լինեն իրենց բնույթով ավելի շարունակական»:

Girlopolis Citizens

Նրանք ոգեշնչված են ԱՄՆ-ից, որտեղ հաքաթոններ են անցկացվում ամիսը մեկ անգամ։ Նրանք նպատակ ունեն ամեն տարի ավելացնել իրենց կողմից կազմակերպվող հաքաթոնների թիվը: Եվ արդեն Girlopolis-ը մեծ աղմուկ է բարձրացնում:

«Հիմա հպարտությամբ կարող ենք ասել, որ ուսանողուհիների շրջանում զանգի պես է հնչում Գիրլոպոլիս անունը»,- հպարտությամբ ասաց Սաթենիկը։ «Եվ այդ ընթացքում մենք կարողացանք ավելի մեծացնել մեր ապրանքանիշի մասին տեղեկացվածությունը»:

Այնքան, որ ըստ Անիի, շատ տարբեր մրցակիցներ են սողոսկում: «Կարծում եմ՝ սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ծիծաղեց նա: «Նրանք հետևում են մեզ և փորձում են հասկանալ, թե որն է եղել մեր ճամփորդությունը, ինչ դրամաշնորհների ենք դիմել, ինչպես ենք վարում մեր հաքաթոնները, որպեսզի նրանք կարողանան կրկնօրինակել մեզ»:

Բայց Girlopolis-ն այստեղ է մնալու համար, և արդեն պլաններ ունի իրենց համայնքի համար առաջիկա երկու տարում: «Մենք պատկերացնում ենք, որ երկու տարի հետո մեր համայնքը կդառնա ՏՏ և բիզնես ոլորտում կանանց շրջանում ամենամեծերից մեկը ամբողջ Հայաստանում»։

Իրականում նրանց տեսակետներն էլ ավելի բարձր մակարդակի վրա են, քանի որ Girlopolis-ի ամբողջ հայեցակարգն այն է, որ այն քաղաք է, և յուրաքանչյուր մասնակից քաղաքացի է: «Մենք ցանկանում ենք այն դարձնել միջազգային: Մեր ապրանքանիշի յուրաքանչյուր դետալ շատ ուշադիր է մտածված»,- պարզաբանեց Անին։ «Օրինակ, մեր կրծքանշանների վրա գրված չէ «մասնակից», ավելի շուտ՝ քաղաքացի, քանի որ մեր հաքաթոնին մասնակցելուց հետո դառնում են քաղաքացի, և մենք նրանց չենք մոռանում»:

Girlopolis “քաղաքի” յուրաքանչյուր անդամ հաքաթոնին մասնակցելուց հետո ստանում է ID քարտ։ Հետո նրանք բոլորը դառնում են առցանց համայնքի մի մասը: «Մենք ցանկանում ենք ընդլայնվել միջազգայնորեն և ստեղծել աղջիկների և կանանց համաշխարհային քաղաք»:

Մենք ուրախ ենք, որ կարևոր դերակատարում ենք ունեցել աջակցելով այս պայծառ ու խանդավառ երիտասարդ կանանց իրենց նպատակներին հասնելու ճանապարհին: