1. Գլխավոր
  2. Ծրագիր
  3. Բացահայտման փուլ

Բացահայտե՛ք սոցիալական ձեռներեցությունը

Եկեք ուսումնասիրենք սոցիալական ձեռներեցության աշխարհը: Մեր միջոցառումները, աշխատարաններն ու դասընթացները Ձեզ կտան բոլոր այն գործիքները, որոնք անհրաժեշտ են ոլորտի մասին իմանալու և Ձեր սեփական սոցիալական ձեռնարկությունը սկսելու համար:

Մեր միջոցառումներն ու դասընթացները ծառայում են որպես բաց տարածքներ համախոհների հետ կապ հաստատելու, բացահայտելու՝ ինչպես ստեղծել սոցիալական ձեռնարկություն կամ կառուցել բովանդակալից կարիերա հանուն ազդեցության, և առաջացնելու նախագծի գաղափար։ Մենք նաև աջակցում ենք բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ գտնվում են սոցիալական ձեռնարկություն հիմնելու գործընթացում և օգնում նրանց մշակել մեր ինկուբացիայի մասնակցության իրենց դիմումը: Այս բոլորը արվում է անվճար:

Բացահայտման փուլի միջոցառումներ

Տեղական անվճար միջոցառումներ՝ Ձեզ որպես սոցիալական ձեռներեց բացահայտելու համար։
  • Social Impact Day Online

    Եկե՛ք բացահայտելու և ընկղմվելու սոցիալական ձեռներեցության և սոցիալական ազդեցության աշխարհում:

  • Artboard 5
    Մասնակցություն
    68.000+ SIA-ի հիմնադրումից ի վեր (2009 թ․) դասընթացների և միջոցառումների մասնակիցները՝ համաշխարհային մասշտաբով
  • Ինկուբացիայի մանակցության դիմումներ
    5.838 SIA-ի հիմնադրումից ի վեր (2009 թ․) մեր ինկուբացիոն ծրագրերի մասնակցության դիմումներ
  • Բովանդակության համապատասխանություն
    83.1% Մասնակիցների տոկոսը, որոնք նախորդ տարվա SIA-ի կրթական ձևաչափերը հետաքրքիր և արդիական են համարել

Մասնակիցների փորձառություններ

  • Social Impact Award-ը Հայաստանում աջակցող միջավայր է ստեղծում փոփոխությունների ձգտող երիտասարդների համար՝ զարգացնելու իրենց նորարարական բիզնես գաղափարները: Ծրագիրն առաջարկում է համապարփակ վերապատրաստման դասընթացներ, որոնք ներառում են ձեռներեցության հիմնական դրույթներ, ներառյալ բիզնես մոդելի մշակումը, սոցիալական նորարարությունը, մարքեթինգը և ազդեցության չափումը: Այս դասընթացները մասնակիցներին զինում են արժեքավոր գիտելիքներով և խթանում համայնքի և համագործակցության զգացումը համախոհների միջև:

    Jury Member, SIA Expert Արման Խաչատրյան Գործառնական տնօրեն Codeex

Մեր գործընկերները