Save the Dates!!!

Եկե՛ք բացահայտելու և ընկղմվելու սոցիալական ձեռներեցության և սոցիալական ազդեցության աշխարհում:

Ուշադրություն, ուշադրություն…

Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են կամ ուզում են դառնալ փոփոխություն բերողներ: Պատրաստվեք մուտք գործել սոցիալական ձեռներեցության և սոցիալական ազդեցության աշխարհ՝ մեր մեկօրյա դասընթացների միջոցով։ Դասընթացները անցկացվելու են Հայաստանի մի շարք քաղաքներում:

Անկախ նրանից՝ դուք սկսնակ ձեռնարկատեր եք, հետաքրքրված եք սոցիալական ազդեցությամբ, կամ պարզապես ցանկանում եք բացահայտել նոր ձեռնարկատիրական գաղափարներ, միացե՛ք սոցիալական ձեռնարկատիրության, գաղափարի ստեղծման և բիզնես մոդելավորման հիմունքներով և տեղեկատվությամբ համեմված այս եզակի, ինտերակտիվ դասընթացներին։

Գտե’ք Ձեզ ամենամոտ քաղաքը և պահպանեք ամսաթիվը։
— Մարտ 23, 12։00 — Երևան
— Մարտ 30, 12։00 — Գյումրի
— Ապրիլ 6, 12։00- Գորիս
— Ապրիլ 13, 12։00 — Առցանց

Բացահայտե’ք սոցիալական ձեռներեցության, գաղափարների ստեղծման և բիզնես մոդելավորման հիմնական սկզբունքները, ձեռք բերեք նոր գիտելիք ու հմտություններ և իմացեք ավելին Իմփաքթ Հաբ Երևանի առաջիկա ծրագրերի և հնարավորությունների մասին, ներառյալ տարվա ամենաերիտասարդական ծրագրի՝ Social Impact Award (SIA) 2024-ի մասին։

Հետևե՛ք մեր նորություններին։

Ժամանակացույց
18 Մարտի
Language
Հայերեն