Social Impact Day Gyumri

Եկե՛ք բացահայտելու և ընկղմվելու սոցիալական ձեռներեցության և սոցիալական ազդեցության աշխարհում:

📢 Գյումրեցի փոփոխություններ բերողներ՞. էկե՛ք, լավ բան բդի պատմենք 🚀

Մարտի 30-ին ձեր հերթն է մասնակցելու մեր յուրօրինակ ու հետաքրքիր դասընթացին։ 🏰 Կեսօրին միացե՛ք մեզ Իմփաքթ Հաբ Գյումրիում, որտեղ էլ տեղի կունենա այս եզակի դասընթացը՝ Արման Խաչատրյանի ղեկավարությամբ։

🌟 Նախագծերի կառավարման ավելի քան 10 տարվա փորձ ունեցող Արմանը ձեզ կներկայացնի սոցիալական ձեռներեցության աշխարհը և կուղղորդի ձեզ գաղափարի գեներացման և բիզնես մոդելավորման գործընթացում։ Անկախ նրանից, թե դուք ձգտում եք դառնալ ձեռնարկատեր, թե պարզապես կարևորում եք սոցիալական ազդեցությունը, այս դասընթացը ձեր հնարավորությունն է սովորելու՝ ինչպե՞ս սկսել իմաստալից փոփոխություն կատարել:

🔗 Պատրա՞ստ եք ձեր գաղափարը իրականացնել։ Դե գրանցվե՛ք

Ժամանակացույց
30 Մարտի @ 12:00 - 15:00
Գտնվելու վայրը
Շիրակացի 8
Գյումրի, Շիրակ Armenia
Language
Հայերեն