Գործընկերներ
Տարբեր ոլորտների դերակատարների հետ խորը համագործակցությունը մեր աշխատանքի հաջողության անբաժանելի մասն է: Մեր առաքելությունն իրականացնելու համար մենք մեր ֆինանսական և էկոհամակարգի գործընկերների հետ բովանդակալից համագործակցության լայն շրջանակ ենք զարգացնում:
Ազդեցության տվյալներ
-
Երիտասարդների մասնակցություն 68.000+ SIA-ի հիմնադրումից ի վեր (2009 թ) աշխարհով մեկ անցկացված դասընթացների և միջոցառումների մասնակիցներ -
Միջազգային հասանելիություն 26 Երկրներ, որոնք 2009 թվականից ի վեր հյուրընկալել են SIA-ն -
Գլոբալ ազդեցություն 1.363 Ընդհանուր թվով ձեռնարկություններ, որոնք անցել են SIA ինկուբացիոն ծրագրերի միջով
-
Համաշխարհային համայնք 30.000+ Սոցիալական նորարարներ, որոնք կառուցել են իրենց ձեռնարկությունը SIA-ի հետ ինկուբացիայի մեկնարկից ի վեր (2015թ․) -
Էկոհամակարգի կառուցում 1.000+ Կազմակերպություններ, որոնք 2009 թվականից սկսած, աշխարհով մեկ համագործակցում են SIA-ի
Ֆինանսական գործընկերություններ
Մենք ձգտում ենք խորը համագործակցություն կառուցել պետական, մասնավոր և բազմակի հատվածների ֆինանսական գործընկերների հետ: Մեր ֆինանսավորողները մեր առաքելության կատարման առանցքային մասն են և արդյունքում ստանում են բացառիկ հնարավորություններ:
-
Համատարած հասանելիություն 3,6M Նախորդ տարվա ոգեշնչող բովանդակության հասանելիություն -
Երիտասարդների մասնակցություն 9.000+ Նախորդ տարվա SIA-ի դասընթացների և միջոցառումների մասնակիցները ողջ աշխարհում
Ոչ ֆինանսական գործընկերություններ
Մեր աշխատանքը պահանջում է բովանդակալից գործընկերություն ինչպես ներսում, այնպես էլ տարբեր ոլորտներում: Մեր գործընկերների լայն ցանցն օգնում է մեզ կառուցել սոցիալական ձեռներեցության ամուր էկոհամակարգ տեղական և միջազգային մակարդակներում:
-
Համաշխարհային հասանելիություն 144 Քաղաքներ, որոնց հասել է SIA-ն անցյալ տարի -
Երիտասարդների մասնակցություն 9.000+ Անցյալ տարվա SIA սեմինարների և միջոցառումների մասնակիցները՝ համաշխարհային մասշտաբով
Ազդեցություն
Մենք ձգտում ենք աշխարհով մեկ խորն ազդեցություն ստեղծել տեղական համայնքներում: Մեր հաջողությունը չափվում է հենց այս ազդեցությամբ, որի մասին հրապարակում ենք տարեկան զեկույց:
-
Համաշխարհային համայնք 30.000+ Սոցիալական նորարարներ, որոնք կառուցել են իրենց ձեռնարկությունը SIA-ի հետ ինկուբացիայի մեկնարկից ի վեր (2015թ․) -
Էկոհամակարգի կառուցում 1.000+ Կազմակերպություններ, որոնք 2009 թվականից սկսած, աշխարհով մեկ համագործակցում են SIA-ի
Մեր մոդելը
Մեր լիցենզավորման նորարար մոդելը հնարավորություն է տալիս գլոբալ հասանելիություն ունենալ` տեղական ազդեցությամբ: Այս մոդելի օգնությամբ 2009 թվականից ի վեր SIA ծրագիրը իրականացվել է ավելի քան 25 երկրում։
Մրցանակներ և ճանաչում
-
Emerging Europe Awards 2021-ի «Ներառական ձեռներեցություն» անվանակարգի հաղթող
Բրյուսելում անցկացվող Future of Emerging Europe Awards 2021-ում, SIA-ն հաղթող է ճանաչվում «Ներառական ձեռներեցություն» անվանակարգում: Հանրային քվեարկության արդյունքում SIA-ն ճանաչվում և գնահատվում է COVID-19 համաճարակի ընթացքում մարգինալացված համայնքների հետ իր աշխատանքի համար:
-
2021-ի լավագույն Քաղաքացիական հասարակության կազմակերպություն
Ավստրիական բիզնես պալատի (WKÖ) կողմից և Ավստրիայի սոցիալական նորարարության ոլորտի փորձագետների մասնակցությամբ իրականացված հետազոտության արդյունքում SIA-ն ճանաչվում է որպես ավստրիական քաղաքացիական հասարակության ամենաարդիական կազմակերպությունը՝ սոցիալական նորարարության ոլորտում: Ավստրիայի սոցիալական նորարարության ոլորտի փորձագետները SIA-ն հռչկում են Ավստրիայի սոցիալական նորարարության էկոհամակարգի առաջխաղացման հիմնական դերակատարը:
-
Trigos մրցանակ 2019թ.
TRIGOS Award 2019 մրցանակաբաշխությանը SIA-ն հաղթող է ճանաչվում «Միջազգային ներգրավվածություն» անվանակարգում:
TRIGOS-ը Ավստրիայում պատասխանատու բիզնեսների ամենահեղինակավոր մրցանակն է: 2019 թվականին առաջադրվել էին 147 կազմակերպություն, որից վեցը մրցանակների է արժանանում վեց տարբեր անվանակարգերում։ Մրցանակը շնորհվում է այն կազմակերպություններին, որոնք օրինակելի են՝ նպաստելով Ավստրիայի հասարակության, տնտեսության և շրջակա միջավայրի կայուն ապագային:
-
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղեցույց 2019
SIA-ն ճանաչվում է որպես լավագույն պրակտիկա CSR-Guide 2019-ի «ԿՍՊ համագործակցություններ» անվանակարգում։