1. Գլխավոր
  2. Շրջանավարտների համայնք
  3. Շրջանավարտների ձեռնարկություններ
  4. «Հիդրոպոնիկ ջերմատները հանուն համայնքի զարգացման»

Ձեռնարկություն

«Հիդրոպոնիկ ջերմատները հանուն համայնքի զարգացման»

Համայնքի մրցանակ Armenia 2024

Նախագիծը նպատակ ունի Գորիսի տարածաշրջանի գյուղացիներին ապահովել մատչելի և որակյալ անասնակերով՝ կիրառելով հիդրոպոնիկ տեխնոլոգիա: Սա ուղղված է խոտհարքերի կորստի և անասնակերի 20-40 տոկոս թանկացման խնդիրների լուծմանը, որոնք առավել սրվել են 2020-2023 թվականների հայ-ադրբեջանական հակամարտությունների հետևանքով: Նախագիծը նպաստում է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը և տեղական ֆերմերների համար կայուն եկամտի ապահովմանը՝ նպաստելով նրանց նորարարական գյուղատնտեսական մեթոդների ադապտացմանը։
Ավանդական գյուղատնտեսությունից նորարարական գյուղատնտեսություն անցումն առավել քան կարևոր է։ Այս անցումը կարևոր է նաև ֆերմերների եկամտի կայունացման և մրցունակության բարձրացման համար, ինչը թույլ է տալիս հաղթահարել տնտեսական անկայունությունն ու անկանխատեսելի մարտահրավերները: Նորարարական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս գյուղացիությանը ավելի արագ ադապտացվել փոփոխվող պայմաններին և խթանել գյուղատնտեսության զարգացումը՝ դարձնելով այն ավելի ճկուն և արդյունավետ։

The project aims to provide affordable and high-quality animal feed to farmers in the Goris region through the application of hydroponic technology. This initiative addresses the challenges of pasture loss and the rising cost of animal feed, which have been exacerbated by the 2020-2023 Armenia-Azerbaijan conflicts. By improving agricultural efficiency and ensuring a stable income for local farmers, the project promotes the adoption of innovative agricultural methods.
The transition from traditional to innovative agriculture is crucial. This shift is key to stabilizing farmers’ incomes and increasing their competitiveness, allowing them to overcome economic instability and unpredictable challenges. Innovative agriculture provides farmers with the ability to adapt more rapidly to changing conditions and fosters the development of a more resilient and efficient agricultural system.