Ներկայացրե՛ք Ձեր գաղափարը
Դիմե՛ք մեր ինկուբացիային և Ձեր գաղափարը տեղափոխեք հաջորդ մակարդակ: Այստեղ ամփոփել ենք ամենակարևոր տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է հաջող դիմում պատրաստելու համար:
Մեր ինկուբացիան Ձեզ տրամադրում է այն ռեսուրսները և աջակցությունը, որոնք անհրաժեշտ են Ձեր գաղափարը հաջող ձեռնարկության վերածելու համար: Քանի որ մեր տեղերը սահմանափակ են, խնդրում ենք բոլոր ցանկացողներին հայտադիմում ներկայացնել։ Սա թույլ է տալիս մեր փորձագիտական ժյուրիին ընտրել առավել խոստումնալից գաղափարները՝ հիմնվելով ազդեցության ներուժի, նորարարության աստիճանի, իրագործելիության և թիմի կարողությունների վրա:
Հաջողակ դիմորդները զանազան հնարավորությունների հասանելիություն կունենան, ներառյալ՝
- Մենթորություն և աջակցություն Ձեր բիզնեսի և ազդեցության մոդելների վավերացման, Ձեր գաղափարի նախատիպավորման, առաջին հետևորդների և հաճախորդների ստեղծման գործում։
- Սոցիալական ազդեցության մրցանակը շահելու հնարավորություն, որը ներառում է ֆինանսավորում, ճանաչում և տոմս մեր ամենամյա SIA գագաթնաժողովին:
- Հասանելիություն մեր միջազգային շրջանավարտների համայնքին, որը բաղկացած է ավելի քան 25 երկրների շուրջ 1000 սոցիալական ձեռներեցներից:
Ընտրության գործընթաց
-
Դիմումների վերանայում
Մեր տեղական SIA աշխատակազմը վերանայում է բոլոր դիմումները՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են ծրագրի պաշտոնական չափանիշներին:
-
Ժյուրիի ընտրություն
Մեր ժյուրին, որը բաղկացած է մասնավոր, պետական և քաղաքացիական հասարակության փորձագետներից, գնահատում է դիմումները՝ հիմնվելով մեր չափանիշների վրա՝ հնարավոր ազդեցություն, նորարարության աստիճան, իրագործելիություն:
-
Եզրափակչի մասնակիցների հայտարարություն
Մեր աշխատակազմը առցանց միջոցառման ժամանակ հայտարարում է եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին, որոնք կարող են մասնակցել ինկուբացիային։
-
Դիմումի վերաբերյալ կարծիք
Մեր աշխատակազմը բոլոր դիմորդներին (ոչ միայն եզրափակիչ փուլ անցածներին) կտրամադրի հետադարձ կապ իրենց դիմումի առնչությամբ։
Մեր ժյուրին
Մեր տեղական ժյուրին հնարավորություն է ընձեռնում ամենահեռանկարային գաղափարներին մասնակցել ինկուբացիոն գործընթացին:
Համապատասխանության չափանիշներ
Պահպանելով համապատասխան ընտրելիության չափանիշները՝ մենք կարող ենք իրականացնել մեր առաքելությունը՝ օգնելու երիտասարդներին իրենց առաջին քայլերն անել սոցիալական ձեռներեցության աշխարհում: Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
1. Երաշխավորելու համար մեր ծրագրի երիտասարդներին ուղղված լինելը՝ դիմորդները և նրանց թիմի հիմնական անդամները անդամները պետք է լինեն 15-ից 30 տարեկան:
2. Մենք ընդունում ենք և՛ չիրականացված գաղափարներ, և՛ գաղափարներ որոնք գտնվում են իրականացման վաղ փուլում: Այնուամենայնիվ, իրականացման վաղ փուլում գտնվող գաղափարները կարող են ներկայացվել միայն այն դեպքում, եթե նախագիծը ստեղծվել է նախորդ տարվա հունվարի 1-ից հետո:
3. Մինչև իրենց հայտը ներկայացնելը, դիմորդ նախագծերը չպետք է զգալի պատոնական ֆինանսավորում ստացած լինեն։ Վերջինս սահմանվում է որպես արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ, որոնք գերազանցում են 3000 Եվրո (օրինակ՝ հրեշտակի ներդրումներ, դրամաշնորհներ, մրցանակային գումար և այլն):
4. Դիմորդը չպետք է մասնակցած լինի SIA-ի ինկուբացիային այն նույն գաղափարով, որով դիմել է, և նախորդ տարիներին չպետք է շահած լինի Social Impact Award-ը։
Դիմորդների փորձառություններ
Ժամանակացույց
-
Դիմումների ընդունում
Ուղևորությունը սկսվում է այստեղից։ Դուք կարող եք մեր ինկուբացիոն կենտրոնին պաշտոնապես ներկայացնել Ձեր դիմումը։
-
Դիմումների ընդունման ավարտ
Դիմելու վերջնաժամկետը լրացել է և հայտերը փակվել են։ Մեր ժյուրին անմիջապես կսկսի հայտերի ուսումնասիրությունը։
-
Եզրափակչի մասնակիցների հայտարարություն
Ինկուբացիային մասնակցելու համար ընտրված ամենահեռանկարային նախաձեռնությունները կհայտարարվեն առցանց միջոցառման ժամանակ: Միջոցառումը բաց է բոլորի համար։
-
Հետադարձ կապ
Նրանց համար, ովքեր չեն ընդունվել մեր ինկուբացիա, ուղևորությունն այստեղ չի ավարտվում: Ցանկության դեպքում դիմորդները ստանում են արձագանքներ մեր ժյուրիից, որն օգնում է նրանց վերանայել և զարգացնել իրենց գաղափարը: