1. Գլխավոր
  2. Ծրագիր
  3. Ինկուբացիա

Կառուցե՛ք Ձեր ձեռնարկությունը

Մեր ինկուբացիայում կատարեք սոցիալական ձեռներեց դառնալու Ձեր առաջին քայլը: Ճանապարհին կստանաք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ Ձեր գաղափարը հաջող ձեռնարկության վերածելու համար:

Մեր ինկուբացիան համապարփակ փորձառություն է, որը Ձեզ կտրամադրի աջակցություն, որն անհրաժեշտ է հաջող ձեռնարկություն կառուցելու համար: Թեև ինկուբացիայի ամենախոստումնալից ձեռնարկությունները շահում են «Social Impact Award» մրցանակը, այնուամենայնիվ այս փորձառությունը եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցներին տալիս է հմտություններ և գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց իրենց սոցիալական ձեռներեցության ողջ ուղու ընթացքում:

Ինկուբացիան մասնակիցներին տալիս է հետևյալ առավելությունները՝

  • Անհատական աջակցություն։ Մեր փորձագետների և մենթորների խումբն Ձեզ առաջարկում է անհատականացված ուղեցույց՝ Ձեր բիզնեսի և ազդեցության մոդելները վերջնական տեսքի բերելու և նախատիպելու հարցում:
  • Իմաստալից փոխհարաբերություններ։ Դուք համախոհ երիտասարդների խմբի մի մասն եք, որոնց հետ կարող եք երկարատև հարաբերություններ կառուցել և մտքեր փոխանակել:
  • Համաշխարհային տեսանելիություն։ Դուք կարող եք ձեռք բերել բերել Ձեր առաջին հետևորդները և տեսանելիություն մեր Համայնքի քվեարկության միջոցով, որտեղ հազարավոր մարդիկ քվեարկում են իրենց սիրելի ձեռնարկությունների օգտին:
  • Հիմնական ռեսուրսներ։ Ամենահեռանկարային ձեռնարկությունները կպարգևատրվեն մեր մրցանակներից մեկով, որը ներառում է ֆինանսավորում, ճանաչում և SIA-ի մեր ամենամյա գագաթնաժողովի տոմս: Դուք նաև կստանաք այլ առավելություններ, ինչպիսիք են օրինակ,համատեղ աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորություն, գործընկերների կողմից առաջարկվող եզակի հնարավորություններ և այլն:

Ինկուբացիայի Ժամանակացույց

  1. Դասընթացներ

    Կարճ և ինտենսիվ դասընթացներ:

  2. Անհատականացված մենթորություն

    Եզրափակչի մասնակիցներին տրվում է մենթոր, որն աշխատում է նրանց հետ անհատական հիմունքներով և մասնագիտացված աջակցություն է ցուցաբերում՝ ելնելով նրանց կարիքներից:

  3. Կոհորտային հավաքներ

    Հանդիպումներ, որոնք նախատեսված են հենց եզրափակչի մասնակիցների միջև շփումներ հաստատելու համար: Մասնակիցները կարող են կիսվել մասնագիտական ​​կամ անձնական մարտահրավերներով, առաջարկել կամ ստանալ աջակցություն դրանք լուծելու համար, ինչպես նաև սովորել միմյանցից։

  4. Միջազգային վեբինարներ

    Առցանց հանդիպումներ բոլոր երկրների, բոլոր եզրափակիչ անցածների համար՝ կենտրոնացած հմտությունների զարգացման, միջազգային ցանցերի և այլնի վրա:

Ձեր մենթորները

Ծանոթացեք մենթորներից մի քանիսին, ովքեր կուղեկցեն Ձեզ սոցիալական ձեռներեցության Ձեր ճանապարհին։

Շրջանավարտների փորձառություններ

  • SIA հարթակը հնարավորություն է ստեղծում գաղափարակիցների հետ կապ հաստատելու և սոցիալական կարևոր խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար: Այս հնարավորությունները վճռորոշ են եղել սոցիալական ձեռներեցների համար հասարակության վրա կայուն ազդեցություն ունենալու և ուրիշներին ոգեշնչելու՝ սոցիալական փոփոխությունների շարժմանը միանալ:

    Winner Շողեր Աթանեսյան Հիմնադիր, Գործադիր տնօրեն Ardook
  • Դառնալով SIA-ի մասնակից, իսկ այնուհետև նաև հաղթող, ես դարձա այս գլոբալ համայնքի մի մասը․ Համայնք, որն իմ ընկալմամբ հարթակ է երազողների համար, փոփոխություններ բերողների մի գլոբալ ընտանիք, որն աշխատում է միևնույն նպատակի ուղղությամբ՝ աշխարհն ավելի լավը դարձնել։

    Winner Անդրանիկ Պապոյան Համահիմնադիր Իրական Երազանք
  • Ես շատ ուրախ եմ ծրագրի մի մասը լինելու համար: Այն հմտություններն ու գիտելիքները, որոնք ես ձեռք բերեցի, երբ մասնակցեցի այս ծրագրին ֆանտաստիկ էին: Ես իսկապես խորհուրդ եմ տալիս երիտասարդներին միանալ SIA-ին, ինչը կօգնի նրանց զարգանալ ոչ միայն անձնապես, այլ նաև մասնագիտորեն:

    Winner Օժենի Ավետիսյան Հիմնադիր, Գործադիր տնօրեն Teach Free

Մրցանակը

Ինկուբացիան ավարտվում է մրցանակաբաշխությամբ։ Մեր միջազգայնորեն ճանաչված մրցանակի հաղթողներին տրվում է միանվագ ֆինանսական աջակցություն՝ իրենց ձեռնարկության սկզբնական ծախսերը հոգալու համար: Մեր մրցանակը նաև հիմնադիրներին հնարավորություն է տալիս ծանոթանալ բազմատեսակ շահագրգիռ կողմերի հետ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում՝ միաժամանակ ծառայելով որպես հուսալիության ապացույց պոտենցիալ ֆինանսավորող գործընկերների համար: Եվ ի վերջո, մրցանակի հաղթողները հնարավորություն են ստանում մասնակցելու մեր ամենամյա գագաթնաժողովին՝ նշելու ծրագրի ավարտը և իրենց ձեռնարկատիրական ուղու սկիզբը:

Շահե՛ք SIA մրցանակը

Մեր մրցանակն ունի միջազգային հեղինակություն և ճանաչում: Եղեք այն շահողներից մեկը։

Կարդալ ավելին

Մեր գործընկերները