Միացե՛ք մեր համայնքին
Մեր համայնքի մասը դառնալով, Դուք հնարավորություն կունենաք միանալ հաջողակ սոցիալական ձեռներեցների տեղական և միջազգային հանրությանը, և ոգեշնչել ու քաջալերել միմյանց:
Մեր տեղական շրջանավարտների համայնքը կազմված է բազմաթիվ սերունդների SIA շրջանավարտներից, որոնք կառուցում են իմաստալից հարաբերություններ և աջակցում միմյանց իրենց գործունեության ընթացքում՝ որպես փոփոխության գործակալներ: Համայնքը հնարավորություն է տալիս զարգացնել տեղական ազդեցության էկոհամակարգը՝ ակտիվ դեր ստանձնելով ընթացիկ SIA ծրագրում և ոգեշնչելով ավելի շատ երիտասարդների՝ սկսելու իրենց ձեռնարկությունը:
-
Բացառիկ հնարավորություններ
Մուտք գործեք մեր տեղական ծրագրերի, ֆինանսավորողների և մենթորների ցանց՝ Ձեր ինքնազարգացման և Ձեր ձեռնարկության հետագա աճի համար:
-
Տեղական կապեր
Կապվեք Ձեր երկրի շրջանավարտների հետ՝ նրանցից սովորելու համար:
-
Օրինակ ծառայել
Ներգրավվեք SIA ծրագրում՝ Ձեր պատմությունը երիտասարդների հետ կիսելու և նոր սոցիալական ձեռներեցների զարգացմանն աջակցելու համար:
Շրջանավարտների փորձառություններ
-
SIA հարթակը հնարավորություն է ստեղծում գաղափարակիցների հետ կապ հաստատելու և սոցիալական կարևոր խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար: Այս հնարավորությունները վճռորոշ են եղել սոցիալական ձեռներեցների համար հասարակության վրա կայուն ազդեցություն ունենալու և ուրիշներին ոգեշնչելու՝ սոցիալական փոփոխությունների շարժմանը միանալ:
-
Դառնալով SIA-ի մասնակից, իսկ այնուհետև նաև հաղթող, ես դարձա այս գլոբալ համայնքի մի մասը․ Համայնք, որն իմ ընկալմամբ հարթակ է երազողների համար, փոփոխություններ բերողների մի գլոբալ ընտանիք, որն աշխատում է միևնույն նպատակի ուղղությամբ՝ աշխարհն ավելի լավը դարձնել։
-
Ես շատ ուրախ եմ ծրագրի մի մասը լինելու համար: Այն հմտություններն ու գիտելիքները, որոնք ես ձեռք բերեցի, երբ մասնակցեցի այս ծրագրին ֆանտաստիկ էին: Ես իսկապես խորհուրդ եմ տալիս երիտասարդներին միանալ SIA-ին, ինչը կօգնի նրանց զարգանալ ոչ միայն անձնապես, այլ նաև մասնագիտորեն:
Միացե՛ք համայնքին
Եթե Դուք մասնակցել եք SIA-ին և ցանկանում եք միանալ մեր շրջանավարտների համայնքին՝ գրե՛ք մեզ:
Շրջանավարտների ձեռնարկություններ
Ոգեշնչվե՛ք մեր շրջանավարտներից և նրանց ձեռնարկություններից: Մեր շրջանավարտները կազմում են աշխարհի սոցիալական ձեռներեցների ամենամեծ համայնքներից մեկը:
Միջազգային շրջանավարտների համայնք
Մեր շրջանավարտների միջազգային համայնքը կազմված է բազմաթիվ սերունդների SIA շրջանավարտներից, ովքեր կիսում են աշխարհի ամենահրատապ խնդիրները իրենց ձեռնարկությունների միջոցով լուծելու ընդհանուր տեսլականը: Համայնքը շրջանավարտներին բաց հարթակ է տրամադրում միմյանց գործունեությանն աջակցելու, ինչպես նաև բացառիկ հնարավորություններ հասանելի դարձնում՝ իրենց անձնական աճի և իրենց ձեռնարկության զարգացման համար:
Ազդեցության տվյալներ
-
Գլոբալ ազդեցություն 1.363 Ձեռնարկություններ, որոնք անցել են SIA ինկուբացիոն ծրագրերով -
Նախնական ֆինանսավորում 111.000+ Ինկուբացիայի մասնակիցներին տրված պարգևատրման գումար -
Ազդեցության վրա հիմնված կարիերա 83,1% Իրենց SIA նախագծի վրա չաշխատող շրջանավարտների տոկոսը, ովքեր սակայն ծավալում են ազդեցության վրա կենտրոնացած գործունեություն
Միացե՛ք մեր միջազգային համայնքին
Մեր շրջանավարտները կազմում են սոցիալական ձեռներեցների ամենամեծ համայնքն աշխարհում և օգտվում են մի շարք բացառիկ հնարավորություններից: