• Իրական Երազանք

    Մարմաշեն գյուղում  ստեղծվելու է կրթա-համայնքային կենտրոն՝ մոտակա գյուղական համայնքի երեխաների, պատանիների և երիտասարդների համար։ Կենտրոնում հասանելի է լինելու կրթական ծրագրեր (օտար լեզուների, դասապատրաստման, առարկայական պարապմունքների, մասնագիտական և թեմատիկ դասընթացների, կրթական հանդիպումների տեսքով) բոլորի համար, կրթական չափորոշիչներին համապատասխան՝ ներառելով նաև համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։

    Կրթական կենտրոնը հանդիսանալու է բաց տարածք գյուղի պատանիների և երիտասարդների համար, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական հարթակ, որը տեխնիկապես հագեցած է լինելու և հնարավորություն է տալու կենտրոնի շահառուներին բաց շփվել, կիրառել հավասարը հավասարին կրթության հիմունքները։

    Կենտրոնն ունենալու է կրթական խաղերի բլոկ՝ իրենց համապատասխան վերապատրաստված ֆասիլիտատորներով և պարբերական միջոցառումների գրաֆիկով։

    An educational-community center will be created in the village of Marmashen, for children, teenagers and young people of the nearby rural community. Educational programs (in the form of foreign languages, lesson preparation, subject classes, professional and thematic courses, educational meetings) will be available at the center for everyone, in accordance with educational standards, including children from socially disadvantaged families of the community.

    The educational center will be an open space for the youth of the village, as well as an informal educational platform, which will be technologically-equipped and will enable the beneficiaries of the center to communicate openly, to apply the basics of peer to peer education.

    The center will have a block of educational games with their appropriately trained facilitators and a regular schedule of activities.

    Social profiles

Leave a reply.